Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1981 -րդ հոդվածի առաջին մասից հանել «պաշտոնատար անձանց նկատմամբ» բառերը, իսկ «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 207-րդ հոդվածում`
1 ) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զինապարտների կողմից ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 208-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաեւ նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից զինվորական կոմիսարիատ ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`
1) առաջին մասից հանել «եւ զորակոչիկներին ձեռնարկությունների,» եւ«, կոլտնտեսությունների» բառերը, իսկ երկրորդ պարբերության «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 211-րդ հոդվածը:
Հոդված 7. Օրենսգրքի 212-րդ հոդվածում`
1) առաջին մասի`
ա) «եւ զորակոչիկների» եւ «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով» բառերը հանել,
բ) «բժշկա-աշխատանքային» բառերը փոխարինել «բժշկասոցիալական» բառով,
գ)«նախազգուշացում» բառը հանել,
դ) «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 213-րդ հոդվածում`
1) առաջին մասի`
ա) «եւ զորակոչիկների», «շրջանային (քաղաքային)» բառերը հանել,
բ)«տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) երկրորդ մասի «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «208-212» թվերը:
Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածում`
1) առաջին մասում, երկրորդ մասի 1-ին կետում «207» թիվը փոխարինել «1981 , 207-213» թվերով.
2) երկրորդ մասից հանել «շրջանային (քաղաքային)» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 284-րդ հոդվածի առաջին մասից հանել «ձեռնարկության,» եւ«, կոլտնտեսության» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: