Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4223-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել նոր «դ» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ՝

«դ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը:»:

բ) 2-րդ մասը լրացնել նոր «ը» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ՝

«ը) իրականացնում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններիհավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը եւ տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքում՝ նաեւ այլ պետությունների իրավասու մարմիններին:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում սույն օրենքի 13 հոդվածով սահմանված ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից եւ ձեռքբերումից առաջացած եկամուտների եւ ծախսերի դրական տարբերությունը՝ ճշգրտված նախորդ ժամանակաշրջանների բացասական արդյունքների հատուցմանն ուղղված գումարների չափով:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը2 » ենթակետով՝

«ը2 ) թանկարժեք մետաղների, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների ձեռք բերումից առաջացած գումարները.»:

բ) 3-րդ մասի «ա» կետի 6-րդ պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ խմբագրությամբ՝

«- ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների ձեռք բերումից առաջացած կորուստները.»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի «լ» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«լ) իրականացնում է « Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը:

Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի եւ հետագա տարիների ֆինանսական արդյունքների վրա: