Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69)5-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝
«դ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը:»:
բ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ«ը» կետով ՝
«ը) իրականացնում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններիհավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը եւ տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ պետությունների իրավասու մարմիններին:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից եւ ձեռքբերումից առաջացած եկամուտների եւ ծախսերի դրական տարբերությունը՝ ճշգրտված նախորդ ժամանակաշրջանների բացասական արդյունքների հատուցմանն ուղղված գումարների չափով:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը2» կետով՝
«ը2) թանկարժեք մետաղների, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների ձեռք բերումից առաջացած գումարները.».
բ) 3-րդ մասի «ա» կետը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.
«- ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների ձեռքբերումից առաջացած կորուստները.»:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի «լ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«լ) իրականացնում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:
Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004 թվականի եւ հետագա տարիների ֆինանսական արդյունքների վրա: