Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4224-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 131 հոդվածով.

«Հոդված 131 Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների

օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: