Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) լրացնել հետեւյալ բովանդակությամբ131 -րդ հոդվածով՝
«Հոդված 131 . Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը
«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: