Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը լրացնել 10-րդ եւ 11-րդ տողերով` հետեւյալ բովանդակությամբ՝
«քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա | 130 |
քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա | 160» |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը։