Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0541-25.07.2003-ՖՎ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը լրացնել 10-րդ եւ 11-րդ տողերով` հետեւյալ բովանդակությամբ՝

«քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար

130

քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար

160»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։