Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում(4 դեկտեմբեր 2001 թվականի, ՀՕ-274) (այսուհետեւ՝ Օրենք) կատարել հետեւյալ լրացումները.
1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունը լրացնել «բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«9)«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նոտարը պարտավոր է տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:»:
3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր «6» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ. «6) ապահովել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: