Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-274) 5-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ9-րդ մասով՝
«9. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նոտարը պարտավոր է տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) 2-րդ կետը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ՝
«6) ապահովել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից: