Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-295)1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա տարածվում են «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»:
2. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով՝
«զ) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական գրանցման սուբյեկտներից պահանջել նաեւ այլ տեղեկություններ:»:
3. Օրենքի 52-րդ հոդվածի «բ» կետը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից: