Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0021-24.05.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողին նշանակվում է կենսաթոշակ, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվել է սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն եւ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերած առնվազն 20 օրացույցային տարվա ծառայության ստաժ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ի կատարումն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 22.12.2010թ. ՀՕ-243-Ն օրենքի դրույթների՝ ընդունվեց ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշումը, որի 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ կետի համաձայն` դատախազին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝ դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2014 թվականի փետրվարի 4-ին ընդունված եւ նույն տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նշված իրավակարգավորումները փոխվեցին եւ ՀՀ կառավարության 28.07.2011թ. N 1129-Ն որոշումը ՀՀ կառավարության 28.08.2014թ. N 890-Ն որոշմամբ ուժը կորցնելուց հետո նշված իրավակարգավորումն իր արտացոլումը գտավ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն` 2 014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաեւ մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը, ինչպես նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին:

Սույն իրավակարգավորումը հանգեցրեց այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, արհեստավարժ բազմաթիվ դատախազներ եւ ծառայողներ կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեցին, քանի որ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված կենսաթոշակի իրավունքը կորսվում էր 2017 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաեւ դրանից հետո նշանակվելիք կենսաթոշակի չափի հաշվարկի ցանկացած մեթոդ ավելի ցածր կենսաթոշակ է նախատեսում, քան վերը նշված իրավակարգավորման հիմքով կենսաթոշակի հաշվարկը:

Բացի այդ, Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը 2017 թվականի հուլիսի 1-ից դադարելու դեպքում, այն որեւէ այլ իրավակարգավորումով չի փոխարինվում, նշված իրավունքը ձեռք բերած դատախազը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներն իրենց իրավունքից չօգտվելու դեպքում կորցնելու են այդ հիմքով կենսաթոշակի անցնելու հնարավորությունը, այսինքն՝ դատախազը եւ ծառայողն ուղղակի զրկվելու են բարձր չափի կենսաթոշակային իրավունքից, ինչի պատճառով միայն 2013-2014թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 139 դատախազից 97-ն աշխատանքից ազատվելու եւ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել եւ ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 216,550.993 դրամ վերջնահաշվարկային գումար եւ յուրաքանչյուր ամիս վճարվում է 38,383.393 դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 97 նոր դատախազ, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 58,234.134 դրամ աշխատավարձ, այսինքն՝ նման իրավակարգավորման արդյունքում 2013-2016թթ. ՀՀ դատախազության բյուջեից 216,550.993 դրամ գումար հատկացվել է միանվագ, 38,383.393 դրամ յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակ, ինչը տարեկան կազմում է 460,600.716 դրամ, 58,234.134 դրամ վճարվում է որպես նոր նշանակված դատախազների աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է 757,043.742 դրամ, ընդհանուր բեռը, յուրաքանչյուր տարվա կտրվածքով, բյուջեի վրա ավելացել է 460,600.716 դրամով:

Համանման իրավիճակ է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում միայն 2013-2014թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 8 ծառայողից 3-ն աշխատանքից ազատվելու եւ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել եւ ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 7,600.000 դրամ վերջնահաշվարկային գումար եւ յուրաքանչյուր ամիս վճարվում է 1,260.000 դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 3 նոր ծառայող, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 1,700.000 դրամ աշխատավարձ, այսինքն՝ նման իրավակարգավորման արդյունքում 2013-2016թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության բյուջեից 7,600.000 դրամ գումար հատկացվել է միանվագ, 1,260.000 դրամ յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակ, ինչը տարեկան կազմում է 15,120.000 դրամ, 1,700.000 դրամ վճարվում է որպես նոր նշանակված ծառայողի աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է 20,400.000 դրամ, ընդհանուր բեռն ավելացել է 22,720.000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում միայն 2013-2017թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 50 ծառայողից 8-ն աշխատանքից ազատվելու եւ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել եւ ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 9,314.993 դրամ վերջնահաշվարկային գումար եւ յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 3,200.000 դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 8 նոր ծառայող, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 3,761.445 դրամ աշխատավարձ, այսինքն՝ նման իրավակարգավորման արդյունքում 2013-2016թթ. ՀՀ քննչական կոմիտեի բյուջեից 9,314.993 դրամ գումար հատկացվել է միանվագ, 3,200.000 դրամ յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակ, ինչը տարեկան կազմում է 38,400.000 դրամ, 3,761.445 դրամ վճարվում է որպես նոր նշանակված ծառայողի աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է 48,898.785 դրամ, ընդհանուր բեռն ավելացել է մոտ 47,714.993 դրամի չափով:

Վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չտվեց եւ ներկայում էլ հնարավորություն չի տալիս ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի, ինչպես նաեւ մյուս իրավապահ մարմինների ղեկավարությանը ներդաշնակ կադրային եւ սերնդային փոփոխություններ կատարել, քանի որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման պայմաններում մասնագիտական բազմամյա փորձ ունեցող եւ ՀՀ դատախազության համակարգի ու նշված իրավապահ մարմինների համար պահանջված դատախազները եւ ծառայողները, որոնք ներկայում աշխատում եւ կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվելու հնարավորություն ունեն, պատրաստվում են եւ հարկադրված են այն չկորցնելու պատճառով 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ պաշտոնից ազատման դիմումներ ներկայացնել:

2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դատախազների քանակը կազմում է 30, որոնք դեռեւս աշխատում են եւ հարկադրված կանցնեն կենսաթոշակի ու միջինը կստանան 400.000 դրամ կենսաթոշակ: ՀՀ դատախազության համակարգից կենսաթոշակի անցած դատախազների թիվը 378-ն է, նրանց միջին ամսական կենսաթոշակի ընդհանուր չափը կազմում է 150.000.000 դրամ: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ բեռը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կավելանա 12.000.000 դրամով եւ տարեկան կկազմի 144.000.000 դրամ, իսկ վերջնահաշվարկի մասով կավելանա 151,825.000 դրամով: Նշված դատախազների փոխարեն ՀՀ դատախազությունը կընդունի նոր դատախազներ, որոնց յուրաքանչյուր ամիս կվճարի 20,027.582 դրամ աշխատավարձ, ինչը տարեկան կկազմի 260,358.566 դրամ: Այսինքն՝ արդեն իսկ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած դատախազների 460,600.716 դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 144,000.000 դրամ եւ կկազմի 604,600.716 դրամ:

Համանման իրավիճակ է առաջացել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւ ՀՀ քննչական կոմիտեում:

2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ծառայողների քանակը կազմում է 5, որոնք դեռեւս աշխատում են եւ հարկադրված կանցնեն կենսաթոշակի ու միջինը կստանան 420,000 դրամ կենսաթոշակ: ՀՀ հատուկ քննչական ծառայության համակարգից կենսաթոշակի անցած ծառայողների թիվը 3-ն է, նրանց միջին ամսական կենսաթոշակի ընդհանուր չափը կազմում է 1,260.000 դրամ: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ բեռը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կավելանա 2,100.000 դրամով եւ տարեկան կկազմի 25,200.000 դրամ, իսկ վերջնահաշվարկի մասով կավելանա 30,000.000 դրամով: Նշված ծառայողների փոխարեն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կընդունի նոր ծառայողներ, որոնց յուրաքանչյուր ամիս կվճարի 2,500.000 դրամ աշխատավարձ, ինչը տարեկան կկազմի 30,000.000 դրամ: Այսինքն՝ արդեն իսկ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած ծառայողների 22,720.000 դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 40,320.000 դրամ:

2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ծառայողների քանակը կազմում է 42, որոնք դեռեւս աշխատում են եւ հարկադրված կանցնեն կենսաթոշակի ու միջինը կսատանան 400.000 դրամ կենսաթոշակ: ՀՀ քննչական կոմիտեի համակարգից այս հիմքով կենսաթոշակի անցած ծառայողների թիվը 8-ն է, նրանց միջին ամսական կենսաթոշակի ընդհանուր չափը կազմում է 3,200.000 դրամ: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ բեռը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կավելանա 16,800.000 դրամով եւ տարեկան կկազմի 201,600.000 դրամ, իսկ վերջնահաշվարկի մասով կավելանա 43,444.236 դրամով: Նշված ծառայողների փոխարեն ՀՀ քննչական կոմիտեն կընդունի նոր ծառայողներ, որոնց յուրաքանչյուր ամիս կվճարի 23,851737 դրամ աշխատավարձ, ինչը տարեկան կկազմի 310,072.581 դրամ: Այսինքն՝ արդեն իսկ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած ծառայողների 47,714.993 դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 240,000.000 դրամ:

Նշված գումարային ծանրաբեռնվածությունները կառաջանա միանգամից, ինչը կարող է բյուջետային վճարման համար էական խնդիրներ առաջացնել:

Առաջարկվող լուծումը եւ ակնկալվող արդյունքները.

Օրենքում եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում իրականացվելիք սույն փոփոխություններով.

1. Հնարավություն է ընձեռվում ՀՀ դատախազությանը խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 295,825.000 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 151,825.000 դրամ, յուրաքանչյուր տարի վճարվելիք կենսաթոշակից՝ 144,000.000 դրամ եւ նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 260,358.556 դրամ, որն ընդհանուր կկազմի 556,183.566 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 295,825.000 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա: Ներկայիս դինամիկան հաշվի առնելով, այն կլինի յուրաքանչյուր տարի 4-5 աշխատակցի կենսաթոշակի նշանակման սահմաններում, ինչը կկազմի միջինը 28,600.000 դրամ:

2. Հնարավություն է ընձեռվում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 55,200.000 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 30,000.000 դրամ, յուրաքանչյուր տարվա վճարվելիք կենսաթոշակից՝ 25,200.000 դրամ եւ նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 30,000.000 դրամ, որն ընդհանուր կկազմի 85,200.000 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 55,200.000 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա:

3. Հնարավություն է ընձեռվում ՀՀ քննչական կոմիտին խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 245,044.236 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 43,444.236 դրամ, յուրաքանչյուր տարի վճարվելիք կենսաթոշակից՝ 201,600.000 դրամ եւ նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 310,072.581 դրամ, որն ընդհանուր կկազմի 555,116.817 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 245,044.236 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա:

4. Հնարավորություն է տրվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 թվականի եւ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը, ինչպես նաեւ ապահովելով ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի համակարգում երկար տարիների մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետագա աշխատանքը, նրանց միջոցով գիտելիքների եւ փորձի փոխանցումը, ինչպես նաեւ արդյունավետ եւ սահուն կադրային քաղաքականության իրականացումը, այսինքն՝ վերացվում է օրենսդրական այն խոչընդոտը, ինչը դրդում է 20 տարվա դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի աշխատանքային ստաժ ձեռքբերածներին առավել բարենպաստ կենսաթոշակային սոցիալական երաշխիքը չկորցնելու համար մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն օգտվել վերը նշված օրենքի դրույթով ամրագրված իրավակարգավորումից, իսկ ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը չի զրկում կայուն եւ սահուն կադրային քաղաքականություն վարելուց: Այսինքն՝ հանրային շահի տեսանկյունից՝ կապահովի ներդաշնակ սերնդային փոփոխություն:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի չընդունումը, համաձայն նախագծերի հիմնավորման վերաբերյալ տեղեկանքի, 2017 թվականին կարող է հանգեցնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից շուրջ 596.1 մլն դրամի չափով լրացուցիչ ծախսերի կատարման պահանջի առաջացման:

Միաժամական, հարկ է նշել, որ բյուջետային հետագա տարիների համար նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, որի չափը որոշել հնարավոր չէ:

Նախագծերի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) հնարավորություն է ընձեռվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 թվականի եւ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագիծեր) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծերով նախատեսվում է փոփոխել ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երկարամյա ծառայության համար կենսաթաշակ ստանալու կարգը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-ին հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: