Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողին նշանակվում է կենսաթոշակ, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակվել է սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն եւ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերած առնվազն 20 օրացույցային տարվա ծառայության ստաժ»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: