Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն) 190-րդ հոդվածի վերնագրում «ԱՊՕՐԻՆԻ» բառը փոխարինել «ՀԱՆՑԱՎՈՐ» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածի1-ին մասի «ժամկետով» բառից հետո ավելացնել «՝գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը, իսկ «առավելագույնը» բառից հետո «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2171 -հոդված- րդ հոդվածով՝
«Հոդված 2171 . Ահաբեկչության ֆինանսավորումը
1. Ահաբեկչության ֆինանսավորումը՝ ահաբեկչության կատարման համար ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը՝
պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամառանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամկազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: