Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0062-24.05.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի եւ տեղակալներից մեկի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի եւ տեղակալների,» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների եւ խորհրդականների,» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 15-րդ կետում՝ «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները,» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները,» բառերը:

2. 18-րդ կետում՝ «վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի» բառերից առաջ լրացնել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերը, «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը,» բառերից հետո լրացնել«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար`ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը,» բառերը:

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: