Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-0061-24.05.2017,30.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «ղեկավար-նախարարը» բառերը փոխարինել «ղեկավարը» բառերով:

Հոդված 2. Օրենքի հավելված 1-ում՝

1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար» բառերով, իսկ նույն տողում «10.00» թիվը փոխարինել «12.00» թվով.

2) «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

«
 
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար 12.0
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ 10.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ 8.50
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 10.00
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50
ՀՀ վարչապետի խորհրդական 9.50
ՀՀ վարչապետի ավագ օգնական 8.50
ՀՀ վարչապետի օգնական 8.00

Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

«
 
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար 8.0
ՀՀ վարչապետի ռեֆերենտ 6.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական 5.50
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական 4.50

»:

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագիծը նպատակ ունի ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը: Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու եւ կառավարման ձեւը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը (Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար): Դրանով պայմանավորված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հանրային ծառայության մասին» եւ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նախատեսված փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաեւ նրա տեղակալների պաշտոնների անվանումները:

Ամփոփաթերթ