Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «ղեկավար-նախարարը» բառերը փոխարինել «ղեկավարը» բառերով:
Հոդված 2.
Օրենքի հավելված 1-ում՝
1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար» բառերով, իսկ նույն տողում «10.00» թիվը փոխարինել «12.00» թվով.
2) «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀՀ կառավարության աշխատակազմ | |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար | 12.0 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ | 10.00 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ | 8.50 |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | 10.00 |
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար | 9.50 |
ՀՀ վարչապետի խորհրդական | 9.50 |
ՀՀ վարչապետի ավագ օգնական | 8.50 |
ՀՀ վարչապետի օգնական | 8.00» |
Հոդված 3.
Օրենքի հավելված 2-ի «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀՀ կառավարության աշխատակազմ | |
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | 8.0 |
ՀՀ վարչապետի ռեֆերենտ | 6.00 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական | 5.50 |
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական | 4.50»: |
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: