Armenian ARMSCII Armenian
Կ-0061-24.05.2017,30.05.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «ղեկավար-նախարարը» բառերը փոխարինել «ղեկավարը» բառով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար» տողում «10.00» թիվը փոխարինել «12.00» թվով.

2) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ» տողի «9.00» թիվը փոխարինել «10.00» թվով.

3) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» տողի «8.00» թիվը փոխարինել «8.50» թվով.

4) «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«ՀՀ կառավարության աշխատակազմ 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար  12.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ  10.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ  8.50

 
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական  10.00
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար  9.50
ՀՀ վարչապետի խորհրդական  9.50
ՀՀ վարչապետի ավագ օգնական  8.50
ՀՀ վարչապետի օգնական  8.00»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հավելվածում՝

1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականե տողի «4.50ե թիվը փոխարինել «5.50ե թվով.
2) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականե տողի «4.00ե թիվը փոխարինել «4.50ե թվով.
3) «ՀՀ կառավարության աշխատակազմե բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
 
«ՀՀ կառավարության աշխատակազմ  
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար  8.00
ՀՀ վարչապետի ռեֆերենտ  6.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական  5.50
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական  4.50»:

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: