Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (04 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-268 ) 12-րդ հոդվածի 2-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրող անձինք՝ նաեւ իրավաբանական անձին հանձնվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը եւ ծագման աղբյուրները, եթե հանձնվող գույքի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը:
Սույն մասով նշված հայտարարությունը ստանալուց եռօրյա ժամկետումպետական գրանցման մարմինը դրա պատճենը պատվիրված նամակով առաքում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: