Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի ՀՕ-221 օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման, համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման, ինչպես նաեւ սույն մասի 3-րդ պարբերությունում նշված դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վերականգնման համար:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցները վերականգնվում են հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին առկա հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին օրինական ուժ ստացած դատական ակտերը ենթակա են կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն: Արդյունքում` ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդրի կարգավորման նպատակով` անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ` նախատեսելով, որ հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության 20-րդ կետի «թ» ենթակետի համաձայն` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար: Հետեւաբար` առաջարկվող փոփոխության կատարման արդյունքում կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում եւ միեւնույն ժամանակ, հնարավորություն կընձեռնվի թեթեւացնել այս մասով ՀՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ ՀՀ վարչապետի` 01.12.2016 թվականի` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ հանձնարարականով:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրության համաձայն` հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Մինչդեռ, կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի գործողությունները կրում են հանրային բնույթ եւ հանդիսանում են վարչարարության արդյունք, ինչի հետեւանքով դատական պրակտիկայում ՀՀ դատարանների կողմից հարկադիր կատարողի պատճառած վնասի հատուցման պահանջների մասին վեճերը քննվում են վարչական դատավարության կարգով` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները (օրինակ` ՎԴ/0794/05/14 վարչական գործով 22.04.2016թ. կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության որոշումը դիտում է որպես վարչական ակտ, թիվ ՎԴ/2040/05/12, ՎԴ/0832/05/16 եւ բազմաթիվ այլ վարչական գործերով դատարանները քննելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարությամբ պատճառված վնասի հարցը կիրառել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը):
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված վարչական մարմինների եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ ծագած հարաբերությունները (բաժին VII): Միեւնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը եւ այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության, իսկ սույն բաժնով նախատեսված դեպքերում` նաեւ իրավաչափ վարչարարության հետեւանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է` Հայաստանի Հանրապետությունը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում նշված վարչական մարմինների դեպքում: Նույն օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետեւանքով պատճառվել է դա:
Միեւնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետեւանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը: Նույն օրենսգրքի 1065-րդ հոդվածը սահմանում է, որ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները:
Հարկ է նկատել, որ հաշվի առնելով վերոգրյալը` «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրությունը (երբ հարկադիր կատարողի կողմից պատճառված վնասի կարգավորումը նախատեսվում է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան) տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Հետեւաբար, հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման կապակցությամբ ծագող հարաբերությունների իրավակարգավորումը հստակցնելու եւ տարընկալումները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասի գործող խմբագրությամբ նախատեսվում է, որ հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի եւ համակարգի զարգացման համար: Մինչդեռ ՀՀ դատարաններում առկա են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին բազամաթիվ դատական վեճեր, որոնց լուծման արդյունքում (հայցերի բավարարման դեպքում) ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջանում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն: Սույն պայմաններում վարչական մարմնի (պաշտոնատար անձանց) ոչ իրավաչափ վարչարարությունը հետագայում հիմք է դառնում ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման համար, մինչդեռ նշված օրենքի գործող խմբագրությունը թույլ չի տալիս վերոնշյալ մարմնի արտաբյուջետային միջոցները ծառայեցնել վարչական մարմնի (պաշտոնատար անձանց) վարչարարությամբ պատճառված վնասների հատուցմանը:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրության համաձայն` հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Մինչդեռ` կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի գործողությունները կրում են հանրային բնույթ եւ հանդիսանում են վարչարարության արդյունք, սակայն քննարկվող հոդվածի գործող խմբագրությունը չի նախատեսում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելու հնարավորություն. արդյունքում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ իրավակիրառ մարմինների կողմից կիրառման ենթակա օրենքը ընտրելիս կարող է հանգեցնել տարընկալումների:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում կկարգավորվի նշված վարչական մարմնի կողմից վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման արդյունքում ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդիրը: Նախագծով նախատեսվում է գործող իրավակարգավորումը փոփոխելու արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի ծախսման ուղղությունները լրացնել հետեւյալ երկու նոր ուղղություններով. հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում, ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցների վերականգնում:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում բացառել խնդրո առարկա նորմի տարաբնույթ մեկնաբանությունները` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից, որը շրջանառվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների միջեւ եւ ներկայացվել է շահագրգիռ այլ գերատեսչությունների (ՀՀ արդարադատության նախարարության) կարծիքին:
5. Ակնկալվող արդյունքը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման արդյունքում ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդիրը:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում կսահմանվի, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով: Արդյունքում հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ հնարավոր կլինի կիրառել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, իսկ մնացած դեպքերում (հարկադիր կատարողի կողմից պատճառված վնասը, որը կապված չէ հարկադիր կատարողի կողմից իրականացված վարչարարության հետ)` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման բացակայության վերաբերյալ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացոմ չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ե զ ր ա կ ա ց ո ւ թ յո ւ ն
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ամրագրել դրույթ, ըստ որի հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին օրինական ուժ ստացած դատական ակտերը ենթակա են կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում ներգրավված միջոցների հաշվին:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցումը իրականացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդում ներգրավված միջոցների հաշվին: Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է`
1. սահմանել, որ կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման, ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցների վերականգնման, համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման համար: Ներկայումս սահմանված է, որ վերոնշյալ ֆոնդում գոյացած միջոցների կեսն օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի եւ համակարգի զարգացման համար:
2. սահմանել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահին առկա հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին օրինական ուժ ստացած դատական ակտերը ենթակա են կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների փոփոխության:
Միաժամանակ նախագծերի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնի:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն Արա Բաբլոյանին
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 549-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Հարգանքով` | |
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |