Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0111-31.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-295 օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «տարածքներ)» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հարեւանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պատ կամ այլ բաժանիչ շինություն» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե, «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. միջազգային փորձ

Հարեւանային հարաբերությունների բնագավառում առկա են բազմաթիվ վեճեր, խախտումներ եւ անորոշ իրավիճակներ, որոնք արդարադատության լավագույն շահերից ելնելով պահանջում են հստակ կարգավորումներ, ինչին էլ ուղղված է սույն կոնցեպցիայի մեջ տեղ գտած իրավունքի ինստիտուտի` Հարեւանային իրավունքի ներդրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեջ:

Արտասահմանյան քաղաքացիաիրավական բազմաթիվ կոդիֆիկացիաներում առկա է հարեւանների իրավունքների կագավորմանն ուղղված նորմ, համաձայն որի՝ «հարեւանները պետք է հանդուրժեն մյուս հարեւանների կողմից պատճառվող սովորական անհանգստությունները, որոնք չեն գերազանցում հանդուրժողականության պատշաճ սահմանները՝ կախված նրանց կողմից տիրապետվող անշարժ գույքերի բնույթից, տեղակայումից կամ տեղական սովորույթներիցե։

Գերմանական իրավունքում առկա է հետեւյալ սկզբունքը` «Բնակելի տարածությունների սեփականատերերը պետք է դրանք այնպես օգտագործեն, որպեսզի իրենց գործողություններով կարգավորված համակեցության սահմաններից դուրս եկող անհարմարություններ չառաջացնեն մնացած սեփականատերերի համարե: Հատկանշական է, որ գերմանական իրավական ակտերում չկա «կարգավորված համակեցության սահմաններիե որեւէ սահմանում, մինչդեռ այդ սահմանները սովորույթի ուժով հայտնի են բոլորին:

Նմանատիպ դրույթներ նախատեսված են նաեւ Շվեյցարիայի, Կանադայի, Հոլանդիայի, Վրաստանի եւ Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքերի հարեւանային հարաբերություններին վերաբերող կարգավորումներում։

Հետեւաբար, անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Հարեւանային իրավունքե անվանմամբ գլխում նախատեսել իրավունքի այս ինստիտուտին բնորոշ վերը նշված բովանդակության հատուկ սկզբունքներ։

Ներկա իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ օրենսդրությանը ծանոթ չեն  «հարեւանե, «հարեւանային հարաբերություններե, հարեւանային իրավունք հասկացությունները:

Հարեւանների շահերի պաշտպանությանն ուղղված որոշ նորմեր` տեղ են գտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, սակայն չի կարգավորում հարեւանային հարաբերությունները որպես ինքնուրույն ինստիտուտ, եւ միայն հողամասով անցնելու համար սերվիտուտ սահմանելու վերաբերյալ, ինչպես նաեւ վարձակալի կողմից հարեւանների իրավունքների եւ օրինական շահերի պարբերաբար խախտման դեպքում դատական կարգով բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման վերաբերյալ դրույթներն են, որոնք որոշ չափով անդրադառնում են հարեւանների շահերի պաշտպանությանը։

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հարեւանային իրավունքի ինստիտուտը կարգավորելու է ազդեցություն առաջացնող հողամասերի կամ այլ անշարժ գույքի նկատմամբ  սեփականության իրավունք ունեցող անձանց միջեւ ծագած հարաբերությունները, սահմանելու է, թե որ հողամասերն են «հարեւանայինե, ինչ պարտականություններ ունեն հարեւանները միմյանց նկատմամբ եւ այլն:

Հիշյալ նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հարեւանների կողմից հարգանք ցուցաբերելու պարտականությունը, որի պարագայում հարեւանը պարտավորվում է հանդուրժել հարեւան անշարժ գույքից իր սեփականություն ներթափանցող ազդեցությունը, որը չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը կամ այդ ազդեցությունը պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձեւով բնականոն օգտագործմամբ կամ այդպիսի ազդեցությունը աննշան է։ Ազդեցությունն աննշան է, եթե այն համապատասխանում է, օրինակ սանիտարա-հիգիենիկ կամ բնապահպանական կանոններին կամ այլ նորմատիվ ակտերին։  Այս դեպքում հարեւանը չի կարող արգելել ազդեցության ներթափանցումը։ Հարեւանը չի կարող արգելել նաեւ այն դեպքում, երբ տվյալ ազդեցությունը պայմանավորված է գույքի (որտեղից ներթափանցում է ազդեցությունը) բնականոն օգտագործմամբ, որը բնորոշ է կոնկրետ այդ տարածքին։ Իսկ այն դեպքում, երբ վերոգրյալ ազդեցությունը էական է, գերազանցում է տվյալ տարածքին բնորոշ ազդեցությունը եւ եթե հարեւանը ստիպված է հանդուրժել այն, քանի որ այն վերացնելը մյուս հարեւանի համար անհամաչափ մեծ ֆինանսական բեռ կարող է լինել, ապա հանդուրժելու ժամանակահատվածի համար հարեւանը մյուս հարեւանից կարող է պահանջել դրամական փոխհատուցում։

Նախագծով հստակեցվել է հարեւան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, ինչպես նաեւ հարեւան տարածքից արմատների եւ ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման կանոնների, հարեւան հողամասերի վիճելի սահմանների  եւ սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման վերաբերյալ եւ այլն:

Այս կանոնները չեն բացառում վարչաիրավական հարաբերությունները, պատասախանատվությունը։

Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ հարեւանը չի կարող փոխել ջրերի հոսքերի օգտագործումը այնպես, որ խաթարվի հարեւան սեփականատիրոջ կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործումը ։ Բացի այդ նախագծով նախատեսվել է, որ տանիքը այնպես պետք է կառուցվի, որ ջուրը, սառույցը կամ ձյունը թափվեն սեփականատիրոջ հողամասի վրա։

Նախագծով հստակեցվել է, որ հարեւան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները այդ հողամասի պտուղներն են։

Նախագծով անդրադարձ է կատարվել նաեւ այն դեպքերին, երբ հարեւան սեփականատիրոջ ծառի կամ թփի արմատները կամ ճյուղերը ներթափանցում են մյուս հարեւանի հողամաս։ Այս դեպքում հարեւանը իրավունք կունենա կտրել եւ իրեն վերցնել ճյուղերը այն դեպքում, երբ կծանուցի հարեւանին այդ մասին եւ վերջինս որեւիցե գործողություն չի կատարի այդ ուղղությամբ։

Նախագծով կարգավորվել են այն իրավիճակները, երբ հարեւանները չեն կարող որոշել իրենց հողամասերը բաժանող ստույգ սահմանը։ Այս դեպքում որոշիչ կլինի հարեւանների կողմից փաստացի տիրապետումը, իսկ եթե հնարավոր չէ որոշել նաեւ փաստացի տիրապետումը, ապա յուրաքանչյուր հողամասին միացվում է վիճելի տարածքի հավասար մասը։

Նախագծով նախատեսվել են սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման կանոններ։ Սահմանակից կառույցներ կարող են լինել պատը կամ ցանկացած այլ բաժանիչ, որն առանձնացնում է երկու հողամասերը։ Առաջարկվող կարգավորումներով հողամասերը բաժանող պատը կամ այլ բաժանիչ կարող է սեփականատերերի համաձայնությամբ կամ դատարանի վճռող համարվել ընդհանուր բաժնային սեփականություն։ Այս կանոնը կարգավորում է այն դեպքերը, երբ երկու հողամաս բաժանող պատը կամ այլ բաժանիչը սեփականության իրավունքով չի պատկանում հարեւաններից մեկին։

Հիշյալ նախագիծը, սահմանելով հարեւանների կողմից հարգանք դրսեւորելու սկզբունքը, ուղղված է որոշակիացնելու հարեւանային հարաբերությունները եւ կարգավորելու հարեւանների միջեւ ծագող վեճերը, որոնք չեն կարգավորվում  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ ինստիտուտներով եւ նորմերով։ Այս հարաբերությունների յուրահատկությունն էլ պայմանավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առանձին կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, Նախագծով լրացում է կատարվել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջ չի տարածվում ոչ միայն նախկինում պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդում ընդգրկված բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ), այլ նաեւ հարեւանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պատի կամ այլ բաժանիչ շինության նկատմամբ: 


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:





ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասինե թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ներկայացված տարբերակով ընդունման դեպքում այն կհակասի  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, եթե հաշվի չառնվի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունը:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է սահմանել  «հարեւանային իրավունքե հասկացությունը, ինչպես նաեւ հստակեցվում են հարեւանային իրավունքի եւ հողամասերի կամ այլ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող  անձանց միջեւ ծագած հարաբերությունները եւ պարտականությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է  «հարեւանային իրավունքե հասկացությունը եւ հստակեցվում են հարեւանների իրավունքներին, պարտականություններին եւ շահերի պաշտպանությանն ուղղված դրույթները, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

Նախագծերով առաջարկվում է սահմանել հարեւանային սեփականության հետ կապված իրավահարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ  համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգա-յին ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 544 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 
Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ