Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-013-01.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 56-րդ հոդվածի 3-րդ մասը «սեփականությանը» բառից հետո լրացնել, «ընդ որում, սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-րդ կետով նախատեսված դեպքում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, եւ նախկին սեփականատիրոջը հատուցվել է հողի արժեքը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 8.1-րդ կետով.

«8.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում գույքի հարկադիր օտարումը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունը վկայում է, որ բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հողի նկատմամբ սեփականության իրավունք կարող են ձեռք բերել նաեւ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք: ՀՀ հողային օրենսգրքի կարգավորումների վերլուծությունից բխում է, որ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք միայն գյուղատնտեսական հողերի նկատմամբ կարող են ձեռք բերել սեփականության իրավունք: Սակայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորված չէ հատուկ կացության կարգավիճակի ժամկետը լրանալուց հետո այն չտրամադրելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացած եւ քաղաքացիությունը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա իրավական կարգավիճակը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով այն փաստը, որ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց, եւ այն հանգամանքը, որ օրենսդրորեն կարգավորված չէ քաղաքացիությունը կամ հատուկ կացության կարգավիճակը դադարեցվելուց հետո այդ հողերի հետագա ճակատագիրը նախագծով առաջարկվում է համապատասխան կարգավորումը, բացառելով սեփականության իրավունքին անհամաչափ միջամտությունը: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան եւ այլ հատուկ օրենսդրությամբ:

Նույն օրենսգրքի 282-րդ հոդվածը սեփականության իրավունքի դադարման ընդհանուր կանոն է սահմանում այն գույքի նկատմամբ, որը չի կարող անձին պատկանել: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածն ունի հետեւյալ բովանդակությունը. «1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով: 2. Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի եւ նշանակության հաշվառմամբ, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով եւ ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածը վերաբերում է գույքի բոլոր տեսակներին (ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները) եւ սահմանում է ընդհանուր կանոն, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի իրավական կարգավորումը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով: Ընդ որում՝ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածում սպառիչ ձեւով սահմանված են հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերը: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սեփականության իրավունքի դադարման հիմքը հողամասի նկատմամբ կգործի միայն այն դեպքում, երբ հստակ նախատեսված լինի ՀՀ հողային օրենսգրքում: Այս նպատակով նախագծում ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով կատարվել է համապատասխան լրացումը: Միեւնույն ժամանակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվել է լրացում, որի համաձայն՝ դատարան դիմելու լիազորություն բացի պետական մարմնից տրվել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմնին: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասին, ապա այս կարգավորումը որոշակի բաց է պարունակում, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ անձը օրինական հիմքով ձեռք բերի գույք, օրինակ՝ քաղաքացի լինելով ձեռք բերի հողի նկատմամբ սեփականության իրավունք, սակայն հետագայում կորցնի քաղաքացիությունը, այսինքն՝ սեփականություն ունենալու օրինական հիմքը դադարի: Քննարկվող դեպքում անձը կարող է դիմել, ոչ թե սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, այլ սեփականության իրավունքի դադարման հիմքի առաջացման պահից մեկ տարվա ընթացքում: Նախագծով առաջարկվում է հոդվածում «ծագման պահից» բառերը փոխարինել «դադարման հիմքի առաջացման պահից», որպեսզի հոդվածի կարգավորումը վերաբերի հնարավոր բոլոր դեպքերին:

Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում եւս ընդունված են նման մոտեցումներ: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հողային օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվում է, որ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք եւ օտարերկրյա իրավաբանական անձինք սեփականության իրավունքով չեն կարող ձեռք բերել սահմանամերձ տարածքների հողամասեր, որոնք սահմանվում են Ռուսաստանի Դաշնության Նախագահի կողմից Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի մասին դաշնային օրենսդրությանը համապատասխան, եւ դաշնային օրենքներին համապատասխան այլ Ռուսաստանի Դաշնության հատուկ սահմանված տարածքներում:

Բացի սահմանամերձ տարածքների հողամասերի համար Ռուսաստանի Դաշնության Հողային օրենսգրքում ամրագրված դրույթների կարգավորված է նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության կարգը: Մասնավորապես, 2002 թվականի հունիսի 26-ին ընդունված «Գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մասին» դաշնային օրենքով կարգավորվում է գյուղատնտեսական նշանակության հողերի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է դրանց շրջանառության կարգն ու սահմանափակումները, ինչպես նաեւ գյուղատնտեսական հողերի շրջանառության հետ կապված այլ հարաբերություններ: Նշված օրենքի 3-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ իրավաբանական անձինք, որոնց կանոնադրական կապիտալի փայաբաժնի 50 տոկոսից ավելին պատկանում է օտարերկրյա քաղաքացիներին, օտարերկրյա իրավաբանական անձանց եւ քաղաքացիություն չունեցող անձանց, կարող են գյուղատնտեսական նշանակության հողեր ձեռք բերել միայն վարձակալության իրավունքով: Միեւնույն ժամանակ 5-րդ հոդվածի 1-ին մասով կարգավորվում է 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ գյուղատնտեսական նշանակության հողեր ձեռք բերելու համար իրավական հետեւանքները: Մասնավորապես, եթե օրենքով սահմանված հիմքերով անձը սեփականության իրավունքով ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողեր, որը հանգեցնում է 3-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման, ապա սեփականատերը պարտավոր է 1 տարվա ընթացքում օտարել հողամասը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում սեփականատիրոջ կողմից հողամասը չի օտարվում, ապա անշարժ գույքի պետական գրանցումն իրականացնող մարմինը պարտավոր է 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության տարածքային կառավարման մարմնին: Արդեն իսկ համապատասխան տարածքային կառավարման մարմինը 1-ամսյա ժամկետում այն պահից, երբ իրեն հայտնի է դարձել իրավախախտման մասին պարտավոր է դիմել դատարան հողամասը հրապարակային սակարկություններով (աճուրդ, մրցույթ) վաճառելուն պարտավորեցնելու պահանջով: Գյուղատնտեսական նշանակության հողեր որեւէ անձի կողմից ձեռք չբերվելու դեպքում այդ հողամասը պարտավոր է ձեռք բերել տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինն այդ շրջանում տվյալ հողամասի համար ձեւավորված շուկայական արժեքով: Ուշագրավ լուծում է ամրագրված Մոլդովայի Հանրապետության «Հողի նորմատիվ գնի եւ առուվաճառքի կարգի մասին» օրենքով: Մասնավորապես, հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային սեփականություն հանդիսացող հողերը կարող են վաճառվել ինչպես Մոլդովայի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այնպես էլ օտարերկրյա ներդրողներին, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի եւ անտառային ֆոնդի հողերի, որոնք կարող են վաճառվել միայն Մոլդովայի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության արդյունքում սեփականության իրավունք են ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողերի կամ անտառային ֆոնդի հողերի նկատմամբ, իրավունք ունեն հողն օտարել միայն Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներին այն իրավական ակտի հիման վրա, որն օրինական ուժի մեջ է մտնում անձի կենդանության օրոք: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ Ղազախստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր հանդիսացող Ղազախստանի Հանրապետության քաղաքացին, իր քաղաքացիությունը դադարեցվելուց հետո 3 ամսվա ընթացքում պարտավոր է օտարել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը կամ մինչեւ 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել այլ անձի կամ տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությամբ հողամասը պետք է փոխանցվի պետությանը սեփականության իրավունքով՝ հողամասի այն գնի հատուցմամբ, որ գնով ձեռք է բերվել պետությունից (սեփականատեր):

Հարկ է նշել նաեւ, որ նախագիծը մշակելիս համապատասխան լրացումներ են կատարվել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում: Նշված օրենքների նախագծերում սահմանվել է տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման հիմքի առակայության դեպքում՝ դիմել դատարան: Լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան օրենքներում համայնքի ղեկավարի լիազորությունները սպառիչ թվարկված են եւ լրացում չկատարելու դեպքում նրանք ուղղակի չէին կարող իրացնել դատարան դիմելու իրենց պարտականությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող եւ այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը: Մասնավորապես, կնախատեսվի վերոնշյալ անձանց կարգավիճակը դադարելուց հետո գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորությունը եւ սահմանված ժամկետում ու կարգով օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելու իրավական հետեւանքները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ամրագրել ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց` նշված կարգավիճակը դադարելուց հետո գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորության վերաբերյալ դրույթները:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն չեն առնչվում մի շարք ապրանքների եւ ծառայությունների շուկաների հետ:

Հիմք ընդունելով ազդեցության գնահատման նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա չեզոք ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ամրագրել ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց` նշված կարգավիճակը դադարելուց հետո գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորության վերաբերյալ դրույթները:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

Նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել, որ անձին, որին որպես սեփականություն անցել է գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, այդ գույքը սեփականության իրավունքի դադարման հիմքի առաջացման պահից մեկ տարվա ընթացքում սեփականատիրոջ կողմից չօտարելու դեպքում, նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, տվյալ գույքը վաճառվում է հարկադիր կարգով եւ ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրա-ժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղ-ե-կանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեց-ման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան եզրակացությունը, օրենքների կարգավորման ազդեցության գնա-հա-տականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 543-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:


Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ