Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-015-05.06.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-244-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում միջազգային կազմակերպությունում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 4-րդ կետի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է ՀՀ ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով» բառերով,

2) 1-ին մասի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետով`

«6.1 Գործատու է համարվում նաեւ այն միջազգային կազմակերպությունը, որը, միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ.».

3) 1-ին մասի 23-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված» բառերով:

4) 1-ին մասի 38-րդ կետի «ինչպես նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձ» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ում համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում միջազգային կազմակերպությունը կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի`

1. 5-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են հարկային մարմինը եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը` համատեղ հրամանով» բառերով,

2. 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են հարկային մարմինը եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 11-րդ մասով`

«11. Օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների փոխանցումների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «հարկային մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված» բառերով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Կուտակային հատկացումները եւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու, սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային եւ ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով` համաձայնեցնելով ՀՀ կենտրոնական բանկի հետ:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված» բառերով:

Հոդված 9. 11-րդ հոդվածի 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` համաձայնեցնելով ՀՀ կենտրոնական բանկի հետ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը եւ Կենտրոնական բանկը համատեղ հրամանով»:

Հոդված 12. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը եւ Կենտրոնական բանկը համատեղ հրամանով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 47-րդ հոդվածի`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին եւ երաշխիքային ֆոնդին»:

2. 7-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի եւ Կենտրոնական բանկի համատեղ հրամանով» բառերով:

Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը եւ վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից` համաձայնեցնելով ՀՀ կենտրոնական բանկի հետ»:

Հոդված 15. Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հրամանով սահմանված» բառերով:

Հոդված 16. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել նոր` 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) վարձու աշխատողների համար այդ միջազգային կազմակերպության կողմից սոցիալական վճարներ կատարելու հարաբերությունների վրա, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների (այսուհետ` միջազգային ծառայողներ) կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Կանոնակարգով, ի թիվս սոցիալական այլ երաշխիքների, սահմանվել է, որ միջազգային ծառայողների կենսաթոշակային իրավունքը իրացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացիներն են նրանք: Այս նպատակով, առանց միջազգային ծառայողների աշխատավարձից պահման, Միության բյուջետային միջոցների հաշվից կատարվում են աշխատակիցների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումներ` անդամ պետությունների կենսաթոշակային ֆոնդերին:

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի իրավունքն իրացվում է «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքների համաձայն` օրենքներով սահմանված պայմաններին բավարարելու, այդ թվում, համապատասխանաբար, ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ կամ սոցիալական վճար վճարած լինելու դեպքերում:

Կանոնակարգի համաձայն`

ա) եթե Հանձնաժողովի կոլեգիայի անդամները եւ Միության դատարանի դատավորները հյուրընկալող պետության քաղաքացիներ չեն, ապա արտոնություններից եւ անձեռնմխելիություններից օգտվում են այն չափով, որը «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված է դիվանագիտական գործակալի համար (18-րդ կետ).

բ) պաշտոնատար անձինք ազատվում են Միության մարմինների կողմից վճարվող աշխատավարձի եւ այլ վարձատրությունների հարկումից (19-րդ կետ):

Այսինքն, Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց աշխատավարձը եւ այլ վարձատրություններն ազատված են եկամտային հարկից եւ նույնիսկ Միության բյուջետային միջոցների հաշվին նրանց համար ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ վճարվել չի կարող:

Մյուս կողմից, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներն ամբողջությամբ կիրառելի են այն վարձու աշխատողների համար, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում բացառապես ՀՀ պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց հետ, որոնց էլեկտրոնային եղանակով ներկայացրած գրանցման հայտերի եւ անձնավորված հաշվարկների հիման վրա էլ կառուցված է կուտակային կենսաթոշակային համակարգը:

Ստացվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները բավարար չեն Միության բյուջետային միջոցների հաշվին միջազգային ծառայողների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումների կատարումն ապահովելու համար:

Հարկ է նշել, որ Կանոնակարգի դրույթները նախատեսված են պետական բյուջեից տարբեր` կենսաթոշակային ֆոնդեր ունեցող երկրների համար: Հաշվի առնելով ՀՀ օրենսդրության վերը նշված առանձնահատկությունները` նպատակահարմար է Կանոնադրությունում, դրանում ներդրված գաղափարախոսության ենթատեքստում կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Նախագծերով առաջարկվում է`

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ ՀՀ կառավարությանը իրավական ակտերի մշակման (ընդունման) լիազորություն վերապահող այն դրույթների մասով, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով.

2. Սահմանել կենսաթոշակային վճար, որպես միջազգային ծառայողների` ՀՀ օրենսդրության համաձայն պետական կենսաթոշակային ապահովության մակարդակում կենսաթոշակի իրավունքի իրացման պայման.

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան նաեւ առանց ՀՀ պետական ռեգիստրում գրանցվելու` միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատու ունեցող պաշտոնեական կամ ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ քաղաքացիների համար կատարել սոցիալական վճար.

Նախագծերով առաջարկվող իրավակարգավորումների կիրարկման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն միջազգային կազմակերպությունից ստացված` անձնավորված տվյալները անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգ ներառելու ընթացակարգի խնդրի լուծումը: Նախագծով առաջարկվում է անձնավորված տվյալները տեղեկատվական բազա ներառել պետական մարմնի միջոցով` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագծերն ընդունվելու դեպքում կապահովվի միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` ՀՀ օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա: Ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում կատարվում են փոփոխություններ ՀՀ կառավարությանը իրավական ակտերի մշակման (ընդունման) լիազորություն վերապահող այն դրույթների մասով, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք

Նախագծի մշակման աշխատանքներն իրականացրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցները:

Նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ անհրաժեշտ կլինի ընդունել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներից բխող` ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն`

ա) միջազգային կառույցի ներկայացրած գրանցման հայտի, կենսաթոշակային վճարի անձնավորված հաշվարկի ներկայացման կարգը,

բ) միջազգային կառույցի ներկայացրած գրանցման հայտի եւ անձնավորված (պարզեցված) հաշվարկի տվյալները տեղեկատվական բազա ներառելու կարգը:

Միաժամանակ անհրաժեշտ կլինի, որ հարկային մարմինը, որպես եկամտային հարկի, կենսաթոշակային վճարի եւ սոցիալական վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին, սահմանի կենսաթոշակային վճարի պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում բացված` միջազգային ծառայողի անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը:

Ինչպես նաեւ փոփոխության կենթարկվեն նաեւ այն իրավական ակտերը, որոնք, համաձայն փոփոխվող դրույթների, նախկինում սահմանել է ՀՀ կառավարությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի շահառուների թվաքանակի ավելացման (այդ թվում նաեւ կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվող մասնագիտական եւ աշխատանքային ստաժի ավելացման) եւ հետեւապես նաեւ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: Նշված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

«Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ապահովել միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է ապահովել միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` ՀՀ օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին

1 «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ