Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի`
1. 1-ին մասի 1-ին կետում «կատարելու),» բառից հետո լրացնել «միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու),» բառերը.
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ մասով.
«7. Միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու) ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կենսաթոշակային վճարը, ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, անձի համար կատարված լինելու դեպքում:».
Հոդված 2. Օրենքը լրացնել 1-ին հավելվածով` համաձայն հավելվածի :
Հոդված 3. Օրենքն ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 4. Անցումային դրութներ
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կենսաթոշակային վճարը հաշվարկվում եւ վճարվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 10 տոկոսի չափով:
«Պետական կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
«Հավելված 1
«Պետական կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
1. Սույն հավելվածով սահմանվում է միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական
պարտականությունները կատարող)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարի հաշվարկմանը եւ վճարմանն առնչվող հարաբերությունները, վճարողների շրջանակը, դրույքաչափը, հաշվարկելու եւ վճարելու կարգը:
2. Սույն հավելվածում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) աշխատավարձ` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի,
2) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին
3) միջազգային կազմակերպություն` միջազգային կազմակերպություն, որը, միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար.
4) աշխատող` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ում համար միջազգային կազմակերպությունը, միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար:
3. Կենսաթոշակային վճարը հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձի նկատմամբ սույն հավելվածով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում հաշվարկվող եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:
4. Աշխատողի համար կենսաթոշակային վճար է վճարում միջազգային կազմակերպությունը:
5. Կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտ է համարվում հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձը:
6. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 23 տոկոս դրույքաչափով:
7. Սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում մինչեւ աշխատավարձի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կենսաթոշակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր չեն հաշվարկվում: Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետական հաշվին մուտքագրման օրը:
8. Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը:
9. Լիազոր մարմինը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ միջազգային կազմակերպությունից ստանում է հետեւյալ տեղեկատվությունը`
1) միջազգային կազմակերպությունում աշխատողի անձնական տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը), աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում սկսվելու (այդ թվում` պաշտոնի նշանակվելու կամ այլ պաշտոնի փոխադրվելու) օրը, ամիսը, տարեթիվը, զբաղեցրած պաշտոնը, այդ հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
2) ամսական ամփոփ հաշվարկում լրացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար միջազգային կազմակերպությունում աշխատողին վճարված (հաշվարկված) աշխատավարձի եւ հաշվարկված կենսաթոշակային վճարի վերաբերյալ անձնավորված տվյալներ:
10. Լիազոր մարմինը ըստ անհրաժեշտության միջազգային կազմակերպությունից տեղեկատվություն է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունից նախկինում ստացված տեղեկատվության փոփոխության վերաբերյալ: Նույն հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ ստացված նոր տեղեկատվության արդյունքում առաջացած կենսաթոշակային վճարի լրացուցիչ պարտավորության նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում, իսկ լրացուցիչ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվում նոր տեղեկատվության ստացման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
11. Նույն հաշվետու ամսվա վերաբերյալ ստացված տեղեկատվության արդյունքում առաջացած ավել վճարված կենսաթոշակային վճարները հաշվի են առնվում հետագա կենսաթոշակային վճարները վճարելիս: Ավել վճարված կենսաթոշակային վճարների վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացնում է միջազգային կազմակերպությանը:
12. Կենսաթոշակային վճարի պարտավորությունները հաշվառվում են եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվառումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների (այսուհետ` միջազգային ծառայողներ) կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Կանոնակարգով, ի թիվս սոցիալական այլ երաշխիքների, սահմանվել է, որ միջազգային ծառայողների կենսաթոշակային իրավունքը իրացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացիներն են նրանք: Այս նպատակով, առանց միջազգային ծառայողների աշխատավարձից պահման, Միության բյուջետային միջոցների հաշվից կատարվում են աշխատակիցների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումներ` անդամ պետությունների կենսաթոշակային ֆոնդերին:
Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի իրավունքն իրացվում է «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքների համաձայն` օրենքներով սահմանված պայմաններին բավարարելու, այդ թվում, համապատասխանաբար, ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ կամ սոցիալական վճար վճարած լինելու դեպքերում:
Կանոնակարգի համաձայն`
ա) եթե Հանձնաժողովի կոլեգիայի անդամները եւ Միության դատարանի դատավորները հյուրընկալող պետության քաղաքացիներ չեն, ապա արտոնություններից եւ անձեռնմխելիություններից օգտվում են այն չափով, որը «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված է դիվանագիտական գործակալի համար (18-րդ կետ).
բ) պաշտոնատար անձինք ազատվում են Միության մարմինների կողմից վճարվող աշխատավարձի եւ այլ վարձատրությունների հարկումից (19-րդ կետ):
Այսինքն, Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց աշխատավարձը եւ այլ վարձատրություններն ազատված են եկամտային հարկից եւ նույնիսկ Միության բյուջետային միջոցների հաշվին նրանց համար ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ վճարվել չի կարող:
Մյուս կողմից, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներն ամբողջությամբ կիրառելի են այն վարձու աշխատողների համար, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում բացառապես ՀՀ պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց հետ, որոնց էլեկտրոնային եղանակով ներկայացրած գրանցման հայտերի եւ անձնավորված հաշվարկների հիման վրա էլ կառուցված է կուտակային կենսաթոշակային համակարգը:
Ստացվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները բավարար չեն Միության բյուջետային միջոցների հաշվին միջազգային ծառայողների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումների կատարումն ապահովելու համար:
Հարկ է նշել, որ Կանոնակարգի դրույթները նախատեսված են պետական բյուջեից տարբեր` կենսաթոշակային ֆոնդեր ունեցող երկրների համար: Հաշվի առնելով ՀՀ օրենսդրության վերը նշված առանձնահատկությունները` նպատակահարմար է Կանոնադրությունում, դրանում ներդրված գաղափարախոսության ենթատեքստում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Նախագծերով առաջարկվում է`
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ ՀՀ կառավարությանը իրավական ակտերի մշակման (ընդունման) լիազորություն վերապահող այն դրույթների մասով, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով.
2. Սահմանել կենսաթոշակային վճար, որպես միջազգային ծառայողների` ՀՀ օրենսդրության համաձայն պետական կենսաթոշակային ապահովության մակարդակում կենսաթոշակի իրավունքի իրացման պայման.
3. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան նաեւ առանց ՀՀ պետական ռեգիստրում գրանցվելու` միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատու ունեցող պաշտոնեական կամ ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ քաղաքացիների համար կատարել սոցիալական վճար.
Նախագծերով առաջարկվող իրավակարգավորումների կիրարկման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն միջազգային կազմակերպությունից ստացված` անձնավորված տվյալները անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգ ներառելու ընթացակարգի խնդրի լուծումը: Նախագծով առաջարկվում է անձնավորված տվյալները տեղեկատվական բազա ներառել պետական մարմնի միջոցով` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագծերն ընդունվելու դեպքում կապահովվի միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` ՀՀ օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա: Ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում կատարվում են փոփոխություններ ՀՀ կառավարությանը իրավական ակտերի մշակման (ընդունման) լիազորություն վերապահող այն դրույթների մասով, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք
Նախագծի մշակման աշխատանքներն իրականացրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցները:
Նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ անհրաժեշտ կլինի ընդունել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներից բխող` ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն`
ա) միջազգային կառույցի ներկայացրած գրանցման հայտի, կենսաթոշակային վճարի անձնավորված հաշվարկի ներկայացման կարգը,
բ) միջազգային կառույցի ներկայացրած գրանցման հայտի եւ անձնավորված (պարզեցված) հաշվարկի տվյալները տեղեկատվական բազա ներառելու կարգը:
Միաժամանակ անհրաժեշտ կլինի, որ հարկային մարմինը, որպես եկամտային հարկի, կենսաթոշակային վճարի եւ սոցիալական վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին, սահմանի կենսաթոշակային վճարի պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում բացված` միջազգային ծառայողի անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը:
Ինչպես նաեւ փոփոխության կենթարկվեն նաեւ այն իրավական ակտերը, որոնք, համաձայն փոփոխվող դրույթների, նախկինում սահմանել է ՀՀ կառավարությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի շահառուների թվաքանակի ավելացման (այդ թվում նաեւ կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվող մասնագիտական եւ աշխատանքային ստաժի ավելացման) եւ հետեւապես նաեւ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: Նշված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
«Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
Եզրակացություն
««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ապահովել միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է ապահովել միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` ՀՀ օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա:
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
««Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1 «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ