Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են ավագանու որոշմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի.
1) 7-րդ կետի «կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց լուծման նպատակով» բառերը փոխարինել «դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց» բառերով.
2) 28-րդ կետի «մասնակցությամբ» բառը փոխարինել «ենթակայությամբ» բառով.
3) 28-րդ կետի «կանոնադրությունները» բառից հետո լրացնել «կառուցվածքը,» բառը.
4) 28-րդ կետի երկրորդ եւ երրորդ նախադասությունները «քանակը» բառից հետո լրացնել «, կառուցվածքը» բառով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ կազմում է արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի.
1) 1-ին մասը «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «կանոնադրությունները, կառուցվածքները (համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում),» բառերով.
2) 2-րդ մասում «հաստատելուց» բառը փոխարինել «ավագանու կողմից հաստատվելուց» բառերով:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու վերաբերյալ.
6.2) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ.
6.3) համայնքի ղեկավարի կողմից լիազորված լինելու դեպքում՝ վերջինիս անունից բնակավայրում տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ մատուցելու թույլտվություն:»:
Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի.
1) 5-րդ եւ 7-րդ կետերում «մասնակցությամբ» բառը փոխարինել «ենթակայությամբ» բառով.
2) 11-րդ կետում «համայնքի հիմնարկների եւ համայնքային կազմակերպությունների» բառերը փոխարինել «համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների» բառերով.
3) 11-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս եւ պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ»:
4) 23-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքի բնակավայրերում այդ թույլտվության տրամադրումը կարող է լիազորել վարչական ղեկավարին.» բառերով:
Հոդված 8. Օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացնել համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն, Թլիկ, Ալագյազ, Ավշեն, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Կանիաշիր, Հնաբերդ, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Նորաշեն, Շենկանի, Ջամշլու, Ռյա-թազա, Սադունց, Սիփան, Վարդաբլուր, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Նորակերտ, Սոթք, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Վարդենիս, Ազատ, Այրք, Գեղամաբակ, Կութ, Ներքին Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Վերին Շորժա, Ճամբարակ, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Արտանիշ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջոր, Կալավան, Ձորավանք, Մարտունի, Շողակաթ, Ջիլ, Վահան, Լոռու մարզի Տաշիր, Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ, Ստեփանավան, Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուռուտ, Ուրասար, Օձուն, Այգեհատ, Արդվի, Արեւածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ, Ախթալա, Շամլուղ, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Քարկոփ, Ալավերդի, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս, Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան, Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Հանքավան, Մարմարիկ, Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սեւաբերդ, Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր, Շիրակի մարզի Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ, Ախուրյան, Այգաբաց, Արեւիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ, Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի, Սյունիքի մարզի Կապան, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շրվենանց, Չափնի, Սեւաքար, Սյունիք, Սրաշեն, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար, Սիսիան, Անգեղակոթ, Ախլաթյան, Աղիտու, Աշոտավան, Արեւիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Քաջարան, Գեղի, Լեռնաձոր, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Վայոց ձորի մարզի Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Շատին, Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Վարդահովիտ, Քարագլուխ, Տավուշի մարզի Բերդ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր, Նավուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Ծաղկավան (Տաուշի շրջ.), Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: