Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-01710-05.06.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենսգրքի 169.26-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.5-րդ հոդվածով.

« Հոդված 41.5. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունը ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը

1. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունը ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 166 1 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 166 1 . Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը, ստացված նվերը չհանձնելը, նվերի մասին չտեղեկացնելը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կարգավիճակով կամ լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նվեր ընդունելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ստացված նվերը օրենքով սահմանված մարմնին չհանձնելը, նվերի մասին օրենքով սահմանված կարգով չտեղեկացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ169.26-րդ հոդվածով.

« Հոդված 169.26. Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացնելը, կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը, կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի (այսուհետ՝ սույն հոդվածում՝ հայտարարատուներ) կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (այսուհետ՝ սույն հոդվածում՝ հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարաոտւի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»։

Հոդված 5. Oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206 14 -րդ եւ 20615 -րդ հոդվածներով.

« Հոդված 206 14 . Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին սահմանված ժամկետում պահանջվող նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները չտրամադրելը, /բացառությամբ բանկիային գաղտնիքի/քննարկվող հարցի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ, եւ փորձագքննություններ չկատարելը եւ դրանց արդյունքները չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:

Հոդված 206 15 . Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի անդամի` կամ անհրաժեշտ նյութին կամ փաստաթղթին ծանոթանալուն խոչընդոտելը

1. Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի անդամի մուտքն արգելելը կամ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող նյութին կամ փաստաթղթին ծանոթանալուն խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.

1) «40.6 - 40.14,» թվերից հետո լրացնել «41.5» թվով.

2) «20613 » թվից հետո լրացնել «206 14 , 20615 » թվերով:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244 16 -րդ հոդվածով.

« Հոդված 244 16 . Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

Սույն օրենսգրքի 169.26-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը»։

Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետում «172.3» թվից առաջ լրացնել «41.5» թիվը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետ.

«13) սույն օրենսգրքի 20614 -րդ եւ 20615 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովը:»:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն 1-ին, 4-րդ, 7-րդ հոդվածները ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը, 6-րդ հոդված 1-ին կետը, 8-րդ հոդվածի 1-ին կետը ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդ եւ 5-րդ հոդվածները, 6-րդ հոդվածի 2-րդ կետը, 8-րդ հոդվածի 2-րդ կետը ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից: