Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0179-05.06.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) հավելված 1-ի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերը:

Հոդված 2. Օրենքի հավելված 1-ի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) ղեկավար, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող`
 
«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նախագահ 10.00»:

Հոդված 3. Օրենքի հավելված 1-ի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հանել «, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» բառերը:

Հոդված 4. Օրենքի հավելված 1-ի «ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) անդամ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող`
 
«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի անդամ 8.00»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից: