Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0173-05.06.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները» բառերից հետո լրացնել «, Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի որոշումները» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «նախարարների» բառից հետո լրացնել «կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի»  բառերը:

Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումները.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի ապրիլի 10-ից: