Armenian ARMSCII Armenian
Կ-0173-05.06.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները,» բառերից հետո լրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումները,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը,» բառերից հետո լրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «նախարարների» բառից հետո լրացնել «կամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից: