Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-42212-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն) (այսուհետեւ՝ Օրենք)կատարել հետեւյալ փոփոխությունն ու լրացումը.

1. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել նոր «ե» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

2. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետը վերաշարադրել հետեւյալ կերպ. «4. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում գրավատների կազմակերպիչները պարտավոր են համապատասխան տեղեկություններ տրամադրել նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: