Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 31.2 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԻ ՀԻՄՔՈՎ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222 2 . Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը
1. Վարչական դատարանին ընդդատյա են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների), ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը։
Հոդված 222 3 . Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Սույն օրենսգրքի 2222 -րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել համապատասախան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան եզրակացությունը, եթե գտնում է, որ Հանձնաժողովի կողմից հաստատված համարված փաստերը չեն համապատասխանում պարզված հանգամանքներին։
Հոդված 222 4 . Վարչական դատարան դիմելու ժամկետը
1. Սույն օրենսգրքի 222 2 -րդ հոդվածում նշված գործերով բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը վարչական դատարան կարող է դիմել Հանձնաժողովի եզրակացությունը ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում։
Հոդված 222 5 . Դիմումին ներկայացվող պահանջները
2. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է բովանդակի՝
12) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է դատարան.
13) դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այն պետական մարմնի վերաբերյալ տվյալներ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը զբաղեցնում է պաշտոն, ներկայացուցիչ ունենալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն.
14) տվյալներ Հանձնաժողովի վերաբերյալ.
15) դիմումի էության հակիրճ նկարագրությունը.
16) Հանձնաժողովի եզրակացությամբ հաստատված համարված փաստերը, որոնք վիճարկվում են.
17) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը.
18) հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի՝ վիճարկվող եզրակացությամբ հաստատված համարված փաստերը (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում) չեն համապատասխանում պարզված հանգամանքներին.
19) դիմողի պահանջը.
20) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
21) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
22) դիմողի ստորագրությունը։
2. Դիմումին կցվում են Հանձնաժողովի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան մարմնում ստեղծված էթիկայի հանձնաժողովի եզրակացության պատճենը, ինչպես նաեւ առկայության դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմնավորումները հաստատող փաստերը։
Հանձնաժողով չներկայացված ապացույցները չեն կարող ներկայացվել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ դիմողն ապացուցում է, որը ինքը օբյեկտիվ պատճառներով չէր կարող դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը:
Հոդված 222 6 . Դիմումի նախնական քննությունը վարչական դատարանում
2. Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործով դիմումը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու կամ մերժելու կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են սույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածները։
Հոդված 222 7 . Դիմումի ապահովումը վարչական դատարանի կողմից
1. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչեւ գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող եզրակացության գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետեւանքների դիմողի կամ հանրության համար:
2. Վիճարկվող եզրակացության գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) հրապարակման պահից:
Հոդված 2228 . Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կազմը
2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ լուծում է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։
Հոդված 2229 . Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը
3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
4. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ դատական ակտ է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո 15-օրյա ժամկետում։
Հոդված 22210 . Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի ակտերը
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) Հանձնաժողովի կողմից հաստատված փաստերն անփոփոխ թողնելու մասին
2) Հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը փոփոխելու եւ նոր փաստեր հաստատելու մասին:
2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի կայացրած որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն։
3. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի կայացրած դատական ակտերի պատճենները ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում են դիմողին, Հանձնաժողովին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով՝ նաեւ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներին։
4. Վարչական դատարանի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը հիմք է Հանձնաժողովի կողմից իր եզրակացությունը վերանայելու համար։»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից: