Armenian ARMSCII Armenian
Կ-0178-05.06.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.2-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 31.2.

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԻ ՀԻՄՔՈՎ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.2. Կոռուպցիայիկանխարգելմանհանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը

1. Վարչական դատարանին ընդդատյա են Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների), ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը։

Հոդված 222.3. Վարչական դատարան դիմելու իրավունքը

1. Սույն օրենսգրքի 222.2 -րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան եզրակացությունը, եթե վիճարկում է Հանձնաժողովի կողմից հաստատվածփաստերը։

Հոդված 222.4. Վարչական դատարան դիմելու ժամկետը

1.  Սույն օրենսգրքի 222.2 -րդ հոդվածում նշված գործերով բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը վարչական դատարան կարող է դիմել Հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից հնգօրյա ժամկետում։

Հոդված 222.5. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը պետք է բովանդակի՝

1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան.

2) դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այն պետական մարմնի վերաբերյալ տվյալներ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը զբաղեցնում է պաշտոն, ներկայացուցիչ ունենալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն.

3) Հանձնաժողովի անվանումը, գտնվելու վայրը.

4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը.

5) Հանձնաժողովի եզրակացությամբ հաստատված համարված փաստերը, որոնք վիճարկվում են.

6) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը.

7) հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի՝ վիճարկվող եզրակացությամբ հաստատված (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում) փաստերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը սխալ է.

8) դիմողի պահանջը.

9) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.

11) դիմողի ստորագրությունը։

2. Դիմումին կցվում են Հանձնաժողովի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան մարմնում ստեղծված էթիկայի հանձնաժողովի եզրակացության պատճենը, ինչպես նաեւ առկայության դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմնավորումները հաստատող փաստերը։

3. Հանձնաժողով չներկայացված ապացույցները չեն կարող ներկայացվել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ դիմողն ապացուցում է, որը ինքն օբյեկտիվ պատճառներով չէր կարող դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը:

Հոդված 222.6. Դիմումը վարույթ ընդունելը, վերադարձնելը, դիմումի ընդունումը մերժելը

1. Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործով դիմումը վարույթ ընդունելու կամ այն վերադարձնելու կամ դիմումի ընդունումը մերժելու հարցը որոշվում է սույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածների ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։

Հոդված 222.7. Դիմումի ապահովումը վարչական դատարանի կողմից

1. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչեւ գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող եզրակացության գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետեւանքների դիմողի կամ հանրության համար:

2. Վիճարկվող եզրակացության գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www. azdarar.am) հրապարակման պահից:

Հոդված 222.8. Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքովվիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կազմը

1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ լուծում է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։

Հոդված 222.9. Հանձնաժողովի եզրակացությունը փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը

1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը վարչական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:

2. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ դատական ակտ է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում։

Հոդված 222.10. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը

1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.

1) Հանձնաժողովիհաստատած փաստերն անփոփոխ թողնելու մասին.

2) Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու մասին:

2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերըվերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնումհրապարակման պահից։

3. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի կայացրած դատական ակտերի օրինակները ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում են դիմողին, Հանձնաժողով, իսկ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով՝ նաեւ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ։

4. Վարչական դատարանի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով  նախատեսված որոշումը հիմք է Հանձնաժողովի կողմից իր եզրակացությունը  վերանայելու համար։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից: