Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-42213-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2004 թվականի հուլիսի 11-ի ՀՕ-99-Ն) 8-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել «, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ապահովագրողները պարտավոր են կատարել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, այդ թվում՝ այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տեղեկություններ տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: