Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-42214-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել 1659 -րդ հոդվածով հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1659 . Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտումները

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող եւ վերահսկվող անձանց) պաշտոնատար անձանց կողմից այդ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները կամ հաշվետվությունները չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը, այն է՝ սահմանված ժամկետներում կամ ամբողջ ծավալով կամ ոչ սահմանված ձեւով ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում են տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: