Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետեւյալ լրացումները՝
ա) Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1659-րդ հոդվածով
«Հոդված 1659. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտումները
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող եւ վերահսկվող անձանց) պաշտոնատար անձանց կողմից այդ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները կամ հաշվետվությունները չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը, այն է՝ սահմանված ժամկետներում կամ ամբողջ ծավալով կամ ոչ սահմանված ձեւով ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում են տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
բ) Օրենսգրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24412 րդ հոդվածով՝
«Հոդված 24412. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը
Սույն օրենսգրքի 1659-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը, որի անունից վարչական տույժեր նշանակում է լիազորված մարմնի նախագահը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից: