Armenian ARMSCII Armenian
Կ-01716-09.06.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.4-րդ հոդվածով.

«Հոդված 13.4. Բանկային գաղտնիքի տրամադրումը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

«1. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակով եւ կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ նրանց համաձայնությամբ վարկային տեղեկատվության տրամադրումը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից: