Armenian ARMSCII Armenian
Կ-0212-16.06.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետում`

1) 16.1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16.1 Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ ճարտարապետական եւ կոնստրուկտորական մասերի, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1.1-ին ենթակետերով.

«16.1.1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։ Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործողության մեջ գտնվող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետի 16.1-ին ենթակետով սահմանված դրույքաչափով: