Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1371 , 1372 , 1373 , 1374 հոդվածներով`
Հոդված 1371 . Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը` |
առանց միջազգային ուղեգրի (ճանապարհային թերթի), առանց համապատասխան թույլտվության փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կանոնները, սահմանված երթուղու ուղեգիծը, շարժման ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:
Միջազգային ոչ կանոնավոր (պատվերով) ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում պատվերի չձեւակերպելը, առանց ուղեւորների անվանացուցակի փոխադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Միջազգայինփոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցն առանց այն պետության տարբերանշանի, որտեղ տրանսպոտային միջոցը գրանցված է`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Կանոնավոր միջազգային ավտոբուսային փոխադրումների դեպքում անտոմս երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 1372 . |
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջների չկատարելը |
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջների չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում.
կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում`
ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, միջքաղաքային փոխադրումների` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,
ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, միջքաղաքայինի` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
առանց երթուղային թերթիկի ուղեւորափոխադրում կատարելը, ավտովարորդի առողջական վիճակի կամ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի նախաուղերթային զննման մասին ուղեգրում նշումներ չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
Կազմակերպության կողմից ավտովարորդների աշխատանքի կամ հանգստի ռեժիմը խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,
Կազմակերպության կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,
չվացուցակով նախատեսված սկզբնակետի կամ վերջնակետի խախտումներով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,
կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպության կողմից մրցույթով չթույլատրված ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով,
կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիներով այլ փոխադրողների կողմից ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով,
օրենքով սահմանված փոխադրման այլ պահանջները չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Առանց սակաչափիչի (տաքսոմետրի) կամ անսարք սակաչափիչով, տարբերանշանների, մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով:
Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում`
ֆիզիկական անձանց` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով
իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին սահմանված նվազագույնաշխատավարձի քսանապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 1373 . |
Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը |
Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում ուղեւորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչեւ քառասունապատիկի չափով:»:
Հոդված 1374 . Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24413 հոդվածով`
«Հոդված 24413 |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1371 -1374 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 120-րդ եւ 228-րդ հոդվածները: