Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) առաջին հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առաջին հոդվածում սահմանված է օրենքի կարգավորման առարկան, սակայն հոդվածի վերնագիրը վերաբերում է օրենքի խնդիրներին: Այսինքն հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը:
Հետեւաբար առաջարկում ենք վերացնել այդ հակասությունը եւ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի հետեւյալ դրույթին. «(...) 2. Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները: (...):
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
___________________________________________________________
ՏԿԳԲ-Ե-ԱԺ-22
21.06.2017թ.
Հարգելի՛ պարոն Բաբլոյան
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը»:
Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կից ներկայացվում են՝
1. Օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վարդեւան Գրիգորյան),
2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ` ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ