Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0292-22.06.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել «1.ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» եւ «10.ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինները:

Հոդված 2. Օրենքի 20.1 հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.
 
13) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանցանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող` բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրակցված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար` տարեկան  բազային տուրքի 1000-ապատիկի չափով

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: