Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4232-19.11.2004-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6-ը դեկտեմբերի 1985 թվական)`

ա) 235-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «իրավախախտումների համար» բառերից հետո լրացնել «ռազմական ոստիկանության» բառերը, իսկ «տեսչության» բառից հետո լրացնել «(այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն)» բառերը,

բ) 261-րդ հոդվածի 4-րդ կետում «զինվորական ավտոտեսչության պաշտոնատար անձինք` ԽՍՀՄ» բառերը փոխարինել «զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: