Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6-ը դեկտեմբերի 1985 թվական, այսուհետ՝ օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «իրավախախտումների համար» բառերից հետո լրացնել «ռազմական ոստիկանության» բառերը, իսկ «տեսչության» բառից հետո լրացնել «(այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ կետում «զինվորական ավտոտեսչության պաշտոնատար անձինք` ԽՍՀՄ» բառերը փոխարինել «զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներոր դ օրվանից: