Armenian ARMSCII Armenian
Կ-4232-19.11.2004-ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 235-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետը «իրավախախտումների համար» բառերից հետո լրացնել «ռազմական ոստիկանության» բառերով, իսկ «տեսչության» բառից հետո` «(այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն)» բառերով:

Հոդված 2.   Օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ կետում «զինվորական ավտոտեսչության պաշտոնատար անձինք` ԽՍՀՄ» բառերը փոխարինել «զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության» բառերով:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներոր դ օրվանից: