Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) իրավունք ունի միակողմանիորեն լուծել ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման, գույքի վարձակալության եւ այլ պայմանագրերը: Լուծարային կառավարիչը չի կարող միակողմանիորեն լուծել բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո: