Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-037-26.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:».

2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարող է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.

«3. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:»:
 
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) վերնագրում «Հանրապետության Նախագահի հրամանագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» բառերով.

2) 1-ին մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

3) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասում «Հանրապետության Նախագահի հրամանագիրը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Ռազմական դրության գործողության ժամանակահատվածում`

1) չի անցկացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն.

2) չի կարող ներկայացվել կամ չի կարող քննարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չի կարող դրվել իր վստահության հարցը.

4) չի կարող անցկացվել հանրաքվե:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի.

1) 1-ին մասի`

ա. «դ» կետում «տեղաշարժման ազատության» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի» բառերով.

բ. «ը» կետում «հավաքներ եւ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ» բառերը փոխարինել «հավաքների ազատության իրավունքի» բառերով, իսկ «կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների եւ միավորումների» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով.

գ. «ժբ» կետում «խոսքի ազատության» բառերը փոխարինել «կարծիքի արտահայտման ազատության» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարող է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
 
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

ՀՈԴՎԱԾ 7.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի  11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
 
«Հոդված 11. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացը.

2) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաեւ վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.

3) որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես նաեւ սահմանում է նրանց խնդիրները.

4) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.

5) կարող է ռազմական դրություն հայտարարվելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.

6) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.

7) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

8) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ.

9) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային եւ բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները.

10) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ.

11) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության ու տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.

12) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով վերապահված այլ լիազորություններ:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետերում «եւ այլ իրավական ակտերով» բառերը հանել:
 
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ռեժիմի ապահովմանն ուղղված» բառերը փոխարինել «ռեժիմով նախատեսված» բառերով.

3) 2-րդ մասում «նախատեսող նորմատիվ իրավական ակտերը» բառերը փոխարինել «նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության սահմանադրության 119-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից։
 

ՏԵՂԵԿԱՆՔ-Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
 
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններով պայմանավորված գործող օրենքում անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 11-րդ կետի կատարումն ապահովելու հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենքը, 2005թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը եւ գործընթացի առաջնային  ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասությունները: 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել անհրաժեշտ վերանայումներ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է օրենքի դրույթների համապատասխանեցմանը Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը:

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով սահմանվում է, որ ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, կհստակեցնի ռազմական դրության հայտարարելու հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, կնպաստի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը:

7. Այլ տեղեկություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունման դեպքում

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում կարգավորման

1. ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ  չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է ապահովել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ նոր Սահմանադրության պահանջբերին, մասնավորապես՝ հստակեցվում են ռազմական դրության հայտարարելու գործընթացի շրջանակներում ՀՀ Ազգային Ժողովի եւ ՀՀ կառավարության լիազորությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյուքները՝ արձանագրվում է նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է.

1. Հստակեցնել ՀՀ կառավարության եւ Ազգային Ժողովի լիազորությունները ռազմական դրության ժամանակ:

2. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին:
 
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է օրենքի դրույթը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին, հստակեցնել ռազմական դրության հայտարարելու հետ կապված ՀՀ կառավարության լիազորությունները:
Ելնելով վերոգրյալից՝ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N  640 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
 
 
Հարգանքով`    
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

           

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ Մ 

15 հունիսի  2017  թվականի  N  640 - Ա

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
 ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ 
 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հունիսի
     Երեւան