Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀO-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գործողության ժամկետի,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: