Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-041-29.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)` 266-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետությանն կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի 5-ապատիկից մինչեւ 25-ապատիկը ներառող չափերը: ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ եւ 5.4-րդ մասեր.

«5.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության   կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի 25-ապատիկից մինչեւ 125-ապատիկը ներառող չափերը:

5.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի 125-ապատիկը գերազանցող չափերը:

5.3. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ, 5.1-ին եւ 5.2-րդ մասերով սահմանմված չափորոշիչները:

5.4. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 273-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ՀՈԴՎԱԾ 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը».

2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ» բառերով եւ «ապօրինի» բառը հանել:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մաս.

«3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 275-րդ հոդվածի`

1) 2.2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաեւ դրանց խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4.   Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 1-5-րդ հավելվածները:

Հոդված 5.  ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:   
  
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների նոր տեսակներ ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից յուրաքանչյուր տարի նախապատրաստվում եւ ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվում ՀՀ քրեական օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հավելվածներում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող՝ մեկից ավելի նախագծեր, որոնց սահմանված կարգով շրջանառությունից մինչեւ ընդունումն ընկած ժամանակային տեւողությունը լուրջ խնդիրներ է առաջացնում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների նոր տեսակների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու իմաստով:

Նշված հանգամանքով պայմանավորված՝ մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի 2015 թվականի ապրիլի 2-ի նիստում ՀՀ ոստիկանությանը հանձնարարվեց ուսումնասիրել միջազգային փորձը եւ քննարկել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի չափերը ենթաօրենսդրական ակտով սահմանելու հարցը:

Հարցի քննարկման նպատակով ՀՀ կառավարությունում 2015թ. ապրիլի 28-ին անցկացվեց խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց եւ հավանության արժանացավ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը ենթաօրենսդրական ակտով սահմանելու հարցը, ինչի կապակցությամբ էլ ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, որոնցով նախատեսվում էր ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, թունավոր նյութերի, խիստ ներգործող նյութերի, մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանող համապատասխան հավելվածները եւ դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:

Նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվեցին շահագրգիռ պետական մարմինների հետ, դրվեցին հանրային քննարկումների, ուղարկվեցին կարգավորման ազդեցության գնահատման եւ պետական-իրավական փորձաքննության:

Ստացված առաջարկությունների հիման վրա նախագծերը լրամշակվեցին եւ ուղարկվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ կարծիքի:

ՀՀ Նախագահի աշխատակազմից 07.08.2015թ. ստացված եզրակացության համաձայն՝ նախագծերով նախատեսված կարգավորումները խնդրահարույց էին տվյալ պահին գործող 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 6-րդ կետի տեսանկյունից, համաձայն որի «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ՝ … քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական եւ վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը եւ լիազորություններըե:

Եզրակացությունում նշված էր, որ թմրամիջոցների եւ այլ նյութերի (զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր) չափերը հանդիսանում են քրեական պատասխանատվության պարտադիր պայմաններից մեկը, քանի որ այդ հանցագործությունների պարագայում թմրամիջոցների եւ այլ նյութերի չափերով է պայմանավորված, թե անձը կենթարկվի քրեական, վարչական պատասխանատվության, թե ընդհանրապես որեւէ պատասխանատվության չի ենթարկվի:

Որպես խնդրի լուծում ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից առաջարկվեց օրենքում սահմանել թմրամիջոցների (եւ այլ նյութերի) չափերին վերաբերող չափանիշներ, որոնցով պայմանավորված կլինի այն հանգամանքը, թե կոնկրետ տեսակի թմրամիջոցի կոնկրետ չափաքանակը մանր է, թե՝ զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր: Այդ չափանիշներից ելնելով՝ ՀՀ կառավարությունը կսահմանի թմրամիջոցների կոնկրետ չափաքանակները:

Նախագծերը ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացված առաջարկության համատեքստում լրամշակելու նպատակով ՀՀ ոստիկանությունում կազմակերպվեց աշխատանքային քննարկում ՀՀ ոստիկանության փորձաքրեագետների եւ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ: Քննարկման արդյունքում որոշվեց օրենսգրքերում սահմանել թմրամիջոցների չափերը որոշող չափորոշիչներ:

Մասնավորապես, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, խիստ ներգործող նյութերի, մշակումն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափերը որոշելու համար որպես չափորոշիչներ նշվեցին անսովոր գործածողի օրգանիզմի վրա վերը թվարկված նյութերի թեթեւ, միջին, ծանր եւ առանձնապես ծանր հոգեներգործուն եւ թունավոր ազդեցության աստիճանները:

Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների կոնկրետ չափերը որոշելու համար որպես չափորոշիչներ նախատեսվեցին դրանցով պատրաստվող թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը:
 
Լրամշակված նախագծերը համաձայնեցվեցին շահագրգիռ մարմինների հետ եւ ուղարկվեցին ՀՀ կառավարության քննարկմանը:

Նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի 28.04.2016թ. թիվ 02/16.8/5836-16 հանձնարարականով ստացվեց ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության եզրակացությունը, ինչի հիման վրա լրամշակվեց շրջանառված նախագիծը եւ ՀՀ վարչապետի 21.06.2016թ. թիվ 02/16.8/8973-16 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մեկ անգամ եւս ուղարկվեց շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը, կարգավորման ազդեցության գնահատման եւ պետական իրավական փորձաքննության:

Ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակված նախագիծը քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի հետ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ որ օրգանիզմի վրա ունեցած հոգեներգործության չափորոշիչով հնարավոր չէ որոշել խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, մշակումն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող եւ թունավոր նյութեր պարունակող բույսերի մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը:

Մասնագիտական պնդումների հիման վրա նախագծերում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Մասնավորապես, հոգեներգործության չափանիշը օգտագործվելու է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը որոշելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Լրամշակման արդյունքում նախագծերում նոր մոտեցում է ցուցաբերվել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը որոշելու հարցում: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծում ամրագրվել է, որ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաեւ խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած եւ գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչեւ դրանց 5-ապատիկը ներառող չափերը:

Զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափեր են համարվում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի համապատասխանաբար 5-ապատիկից մինչեւ 25-ապատիկը ներառող, 25-ապատիկից մինչեւ 125-ապատիկը ներառող եւ 125-ապատիկը գերազանցող չափերը:

Նշված մոտեցումը նախագծերում ամրագրելու համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջազգային փորձի ուսումնասիրության վերաբերյալ նյութերը, մասնավորապես Հունգարիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների վերլուծությունը եւ փորձագետների հետ քննարկումների արդյունքները:

Բացի այդ, նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանվել է «ապօրինիե բառը, ինչպես նաեւ նույն հոդվածի վերնագրում եւ տեքստում «Մշակումն արգելված՝ե բառերը փոխարինվել են «Շրջանառությունն արգելված՝ե բառերով:

Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում թմրամիջոցներ եւ այլ նյութեր պարունակող բույսեր ապօրինի՝ այլ կերպ ասած, նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ, ցանելու կամ աճեցնելու համար, սակայն համապատասխան գործողությունների իրականացման կարգ չի սահմանում՝ թողնելով դա այլ իրավական ակտերի կարգավորմանը: Մինչդեռ թմրամիջոցների շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրորեն կարգավորված չէ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու կարգը: Այսպիսով, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման կարգը, ինչը եւ հանգեցրել է նշված հոդվածով իրականացվող քրեական հետապնդումների դադարեցումների:

Նման դիրքորոշում է արտահայտել նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր ԱՎԴ/0002/01/14 որոշմամբ:

«Ապօրինիե բառը հանելուց հետո կարող է ստեղծվել կարծիք, որ բժշկական նպատակներով նույնպես կարգելվի թմրամիջոցներ եւ այլ նյութեր պարունակող բույսեր աճեցնելը կամ ցանելը: Հարկ է նշել, սակայն, որ «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասինե ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն հանձնարարվում է գիտահետազոտական կազմակերպություններին, իսկ մշակում հասկացությունը, ոլորտը կարգավորող օրենսդրության եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, իր մեջ չի ընդգրկում թմրամիջոցներ ցանելը եւ աճեցնելը:  Այսինքն՝ քրեական օրենքի անհարկի կիրառումը նման դեպքերում բացառվում է:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը նախապատրաստվել են ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության կողմից՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Փորձաքրեագիտական վարչության հետ համատեղ:

4. Ակնկալվող արդյունքը

Օրինագծերի ընդունմամբ ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կսահմանվեն թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը որոշելու չափորոշիչները, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի հասկացությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը եւ դրանց չափերը, պրեկուրսորների չափերը սահմանելու՝ ՀՀ կառավարության լիազորությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀՕՐԵՆՔՆԵՐԻՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀՕՐԵՆՔՆԵՐԻՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Օրենքների նախագծերի փաթեթիընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:   

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերա-բերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիա-լական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի չափերը որոշող չափորոշիչներ:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ուսումնասիրելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
 
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ մասը՝ սահմանելով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափը որոշելու չափանիշներ՝ գործող քրեական օրենսգրքի N 1 հավելվածով սահմանված չափերի փոխարեն: Այսպես, նախագծի համաձայն՝ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափ է համարվում անսովոր գործածողի, այսինքն՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չգործածած անձի օրգանիզմի վրա միջին հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար որպես կանոն բավարար թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափը: Առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ նախագիծը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափը որոշելը ուղղակիորեն կապում է «անսովոր գործածողի» օրգանիզմի վրա միջին հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար որպես կանոն բավարար թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափի հետ:  Նախագծի համաձայն՝ անսովոր գործածող է համարվում թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չգործածած անձը: Այս ձեւակերպումից պարզ չէ, թե ինչ նկատի ունեն նախագծի հեղինակները չգործածած անձ ասելով՝ տվյալ պահին չգործածած անձ, որոշակի ժամանակահատվածում չգործածած անձ, թե առհասարակ  թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չգործածած անձ: Կարծում ենք, որ վերջին երկու դեպքերը բացահայտելը գործնականում կարող է անհնար լինել՝ կապված կոնկրետ տեսակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեսակից եւ մարդու օրգանիզմից դրանց դուրս գալու առանձնահատկություններից: Հարկ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ մարդու օրգանիզմը՝ իր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, տարբեր կերպ է արձագանքում այս կամ այն նյութի ազդեցությանը: Այսինքն՝ միեւնույն քանակի թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը կարող է տարբեր աստիճանի ներգործություն ունենալ օրգանիզմի վրա` պայմանավորված թմրամիջոցի տեսակով, ինչպես նաեւ գործածման հաճախականությամբ եւ անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Հարկ է անդրադառնալ նաեւ առաջարկվող կարգավորումը ընդունվելու պարագայում դրա պրատիկ իրացման հարցին: Պարզ չէ, թե ինչ կարգով եւ ինչ չափանիշներով է իրականացվելու անսովոր գործածողի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելը որոշելը, եւ օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր ռիսկերը ամբողջությամբ գնահատված են եւ արդյոք առաջարկվող մեխանիզմը (այն է՝ անսովոր գործածողի նկատմամբ փորձ կատարելը) համաչափ է ակնկալվող նպատակին հասնելու տեսանկյունից:

Հարկ է նշել, որ նախագծով չի բացահայտվում «միջին հոգեներգործուն ազդեցություն» հասկացությունը, որը ելակետային նշանակություն ունի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը որոշելու հարցում: Միաժամանակ, նախագծի քննարկվող նորմը պարունակում է ոչ հստակ եւ գնահատողական բնույթի ձեւակերպումներ, ինչպիսին է, օրինակ, «որպես կանոն բավարար»  արտահայտությունը:

Այս առումով, նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված կոռուպցիոն գործոնները: Դրանցից առաջինը դրսեւորվում է իրավական-լեզվաբանական կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ, որոնք արտահայտվում են իրավական ակտում երկիմաստ եզրույթների, իրավական ակտի լեզվի ոչ հստակության, պարզության, մատչելիության գնահատողական բնույթի հասկացությունների միջոցով: Իսկ երկրորդը՝ կարգավորման բացերի առկայությամբ, որը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով:

Վերոշարադրյալը վերաբերում  է նաեւ նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածում լրացվող 3.1.-րդ մասով առաջարկվող կարգավորումներին, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվող կարգավորումներին:  

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվում է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, խիստ ներգործող նյութերի կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափորոշիչները:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ