Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-424-22.11.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի ՀՕ-272, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ», «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:».

բ) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի եւ ոչ ուշ, քան հինգ տարի հետո:».

գ) 6-րդ մասի «ժ» բառից առաջ լրացնել «դ» եւ «թ» բառերը, իսկ «ժբ» եւ «ժէ» բառերը փոխարինել «ժբ», «ժէ» եւ «ի» բառերով.

դ) 7-րդ մասի «իջեցվում» բառից առաջ լրացնել «մեկ աստիճանով» բառերը, իսկ «կարգով» բառից հետո՝ «՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի միջնորդությամբ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը եւ համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց առաջարկությամբ:

Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առաջարկությունը քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ՝ այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատման (փոփոխման) եւ այդ անվանացանկում առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության խորհուրդ համաձայնեցման են ներկայացվում միաժամանակ:

5. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը եւ/կամ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվում (փոփոխվում) են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:».

բ) 1-ին մասի «ա» կետի «վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով.

գ) 1-ին մասի «բ» կետի՝

- «վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ» բառերով.

- «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ վերջին տաս տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը.

դ) 1-ին մասի «գ» կետի «վերջին երկու տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերով.

ե) 1-ին մասի «դ» կետի «եւ փորձի» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 121 -րդ եւ 122 -րդ հոդվածներով.

«Հոդված 121 . Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով եւ մրցույթով:

Հոդված 122 . Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաեւ նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան մարմնի այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին.

բ) համարվում է քաղաքացիական ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի վերջին ենթախմբի պաշտոն.

գ) համարվում է կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող.

դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:

2. Մինչեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ եւ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցվել միայն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող այն քաղաքացիական ծառայողի կողմից, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում է ժամկետային աշխատանքային պայմանագրով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի «դեպքում» բառը փոխարինել «եւ սույն օրենքի 122 -րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակում չկատարվելու դեպքերում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համապատասխան մարմինների նոր (բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնները, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 122 -րդ հոդվածով եւ 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:».

բ) 10-րդ մասի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

գ) 11-րդ մասի առաջին պարբերության «կրկնակի» բառը փոխարինել «նոր» բառով.

դ) 11-րդ մասի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չեն մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում եւ այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:».

ե) 11-րդ մասի երկրորդ պարբերության «կրկնակի» բառը փոխարինել «նոր» բառով.

զ) 11-րդ մասի չորրորդ եւ հինգերորդ պարբերության «Կրկնակի» բառը փոխարինել «Նոր» բառով.

է) 11-րդ մասի վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաեւ նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ՝ դրանք անցկացնելուց երկու ամիս հետո:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի՝

ա) 3-րդ մասի «տեքստը» բառից հետո լրացնել «, որը կցվում է նրա անձնական գործին» բառերը.

բ) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչեւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:».

բ) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է՝

ա) մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

բ) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:

Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) եւ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, իրականացնում է համապատասխանաբար նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երեւանի քաղաքապետը):

4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնը եւ ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:».

գ) 5-րդ մասի «հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական,» բառերով, իսկ «պաշտոն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատանքի անցնելու համար քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի այդ աշխատակազմում պաշտոն» բառերը:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) «ժամանակավորապես» բառը փոխարինել «ժամանակավոր» բառով.

բ) «ա» կետի «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով.

գ) «բ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Չի թույլատրվում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ», «ե», «թ», «ժ» եւ «ի» ենթակետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի՝

ա) 6-րդ մասի առաջին պարբերության «ա» կետի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

բ) 8-րդ մասի երկրորդ պարբերության «վեց ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով.

գ) 10-րդ մասի՝

- երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:».

- երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 10-րդ կետի երրորդ պարբերության «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի չորրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը:».

դ) 12-րդ մասի առաջին պարբերության «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 12-րդ մասի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում՝ քաղաքացիական ծառայողի համար առավել նպաստավորը:».

զ) 12-րդ մասի երկրորդ պարբերության «որոշումները» բառից հետո լրացնել «, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները» բառերը.

է) 14-րդ մասի առաջին պարբերության «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 -րդ մաս.

«21 . Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտադիր վերապատրաստմանը սահմանված կարգով եւ ժամկետներում անհարգելի չմասնակցած քաղաքացիական ծառայողը պարտադիր վերապատրաստման ենթակա է իր միջոցների հաշվին:»:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «ա» կետի «, «է» բառը հանել.

բ) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) «իա» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:».

գ) 3-րդ մասի «բ» կետի «հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական,» բառերով.

դ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» կետով.

«դ) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետի «ծառայողական» բառից առաջ լրացնել «սահմանված կարգով եւ դեպքերում» բառերը:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) «ը» կետի «քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված» բառերը հանել.

բ) «թ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժ» կետ.

«ժ) սահմանված կարգով եւ ժամկետներում մասնակցել ատեստավորմանը եւ վերապատրաստմանը:»:

Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի երկրորդ նախադասության «տրվում է» բառերից հետո լրացնել «հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում» բառերը.

բ) 2-րդ մասի «ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համապատասխանաբար` վերակազմակերպված մարմնի, փոփոխություն (անվանափոխություն) կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները» բառերը փոխարինել «զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 122 -րդ հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում» բառերով.

գ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով»:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածի՝

ա) 3-րդ մասի «նախարարության,» եւ «նախարարի,» բառերը հանել.

բ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:».

գ) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մաս.

«6. Ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:

Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «գ» կետի «եւ» բառը փոխարինել «եւ/կամ» բառերով, իսկ «տույժերից որեւէ մեկը» բառերը՝ «տույժերը» բառով.

բ) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.».

գ) 1-ին մասի «ը» կետի «հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական,» բառերով.

դ) 1-ին մասի «թ» կետի «խախտումը» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կամ միջնորդությամբ» բառերը.

ե) 1-ին մասի «ժե» կետն ուժը կորցրած ճանաչել.

զ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իա» կետով.

«իա) սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը:».

է) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա են սույն հոդվածի 1-ին կետի «բ-իբ» ենթակետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:».

ը) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասեր.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ժթ» եւ «իա» ենթակետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:»:

Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ1 » կետով.

«թ1 ) սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները եւ էթիկայի հանձնաժողովների ձեւավորման, գործունեության կարգը եւ նրանց գործառույթները.»:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է կատարելագործել քաղաքացիական ծառայության բնագավառում ծագող հասարակական հարաբերությունների կարգավորումը: