Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 15-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«15) տեղական արտադրության` սպանդից ստացված փաթեթավորված եւ մակնշված թարմ կամ պաղեցված կամ սառեցված սպանդային մթերքի (մսեղիք, կիսամսեղիք, մսեղիքի քառորդ, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր միս, աղացած միս, ծեծած միս եւ դրանցից ստացված կիսապատրաստվածքներ, պոչ եւ դմակ, նախաբազկի եւ սրունքի հոդեր, պարենքիմատոզ օրգաններ, ենթամաշկային եւ ընդերային ճարպ, ուղեղ, արյուն, լեզու, ամորձի, գլուխ) դեպքում սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.
16) տեղական արտադրության` սպանդից ստացված չփաթեթավորված եւ չմակնշված թարմ կամ պաղեցված կամ սառեցված սպանդային մթերքի (մսեղիք, կիսամսեղիք, մսեղիքի քառորդ, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր միս, աղացած միս, ծեծած միս եւ դրանցից ստացված կիսապատրաստվածքներ, պոչ եւ դմակ, նախաբազկի եւ սրունքի հոդեր, պարենքիմատոզ օրգաններ, ենթամաշկային եւ ընդերային ճարպ, ուղեղ, արյուն, լեզու, ամորձի, գլուխ) դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.
17) վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի եւ մսամթերքի մեջ նաեւ մսի տեղական արտադրության սպանդանոցային ծագման եւ/կամ ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության եւ ներմուծված մսի համամասնությամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: