Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-050-06.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 137.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«137.4 Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը

1.Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանձ դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակների տեղադրման) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանաջները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութանասունապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գավազդային վահանակների պահպանմանը կամ անվատանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով ութանասունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով

4. Սույն հոդվածով նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով յոթանասունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 150.5-րդ հոդվածը եւ 227.1-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենսգրքի 150.6-րդ հոդվածի`

1) վերնագրից եւ 1-ին մասից «ցուցանակների, գովազդային վահանակների» բառերը հանել.

2) սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 150.10-րդ հոդվածով.

«Հոդված 150.10 Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման եւ վերատեղադրման կարգի խախտումը

1. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

2. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի կամ տեխնիկական պայմանների խախտումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով,

3. Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից եւ լուսավորումից որեւէ հաղորդակցուղու տեղադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետեւանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածում նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 7. Օրենսգրքի 244.9-րդ հոդվածի 1-ին մասը «56-58-րդ» թվերից հետո լրացնել «150.1-150.6-րդ հոդվածներով (միայն Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.10-րդ հոդվածով (միայն Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով)» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 123.5 հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերով, 116.1-116.10-րդ, 137.1-137.4-րդ հոդվածներով, 150.1-150.6-րդ հոդվածներով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.7-150.9 հոդվածներով եւ 150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հոդված 9. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն օրենքի նախագծի նպատակն է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող` ճանապարհային տնտեսության ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար համաչափ վարչական պատասխանատվության սահմանումը:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով պարտականություններ նախատեսող ոչ բոլոր իրավական նորմերի խախտման համար է նախատեսված վարչական պատասխանատվություն` արդյուքնում տվյալ արարքի կատարումը իրավական հետեւանքներ չի առաջացնում եւ իրավախախտում կատարած անձը մնում է անպատիժ: Բացի այդ, քննարկվող ոլորտում զանցանքների կատարման համար նախատեսված ոչ մեծ վարչական տուգանքները խթան են հանդիսանում նոր կամ կրկին իրավախախտում կատարելու համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ճանապարահային տնտեսության ոլորտում իրավախախտումների կանխարգելումը:

4. Կարգավորման նպատակը

Սույն նախագծի կարգավորման նպատակն է` ճանապարհային տնտեսության ոլորտում կատարված իրավախախտումների համար վարչական պատասխանատվության սահմանումը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է երկաթուղու ոլորտում մեծ փորձ ունեցող փորձագետների հետ համատեղ:

6.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման արդյունքում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող բոլոր պարտականությունների չկատարման համար կսահմանվի վարչական պատասխանատվություն` ինչը թույլ կտա վարչական պատասխանատվության ենթարկել քննարկվող ոլորտում իրավախախտում կատարած անձանց` կանխելով այլ անձանց կողմից նմանատիպ իրավախախտման կատարումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա, այլ ընդհակառակը օրենքի ընդունումը կնպաստի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների նվազեցմանը:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում Նախագիծը.

սոցիալական պաշտպանության բնագավառի վրա չունի ռազմավարական ազդեցություն.

բնագավառի շահառուների վրա ազդեցության տեսանկյունից ենթակա չէ լրամշակման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

1. Նախագծի կարգավորման արդյունքները: Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը`

նախագծի ընդունումը հանրային առողջության վրա կունենա դրական ազդեցություն, քանի որ.

1) վարչական պատասխանատվության միջոցի կիրառման արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացմանը նպաստող ռիսկի գործոնները կնվազեն, հատկապես` ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցների, ճանապարհների ինժեներական կառույցների անսարքությունների մասով,

2) կնպաստի ճանապարհատրանսպորտային պատահարների ծանրության նվազեցմանը:

2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները`

նախագիծը չընդունելը առողջապահության ոլորտի վրա ազդեցություն չի ունենա:

3. Առողջապահության համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները`

առողջապահության նշված բնագավառում մշակված քաղաքականություն չկա, իսկ համեմատական վիճակագրական տվյալներ կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ առկա չեն:

4. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը`

օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

5. Նախագծի կարգավորման վերաբերյալ առաջարկվող տարբերակ (առաջարկություններ)`

նախագծի այլ տարբերակ չի առաջարկվում:

Եզրակացություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հաշվի առնելով, որ ներկայացված նախագծով նախատեսվում է գործող օրենսգրքով որոշ գործողությունների համար սահմանված տուգանքների ավելացում, ինչպես նաեւ նոր տուգանքների սահմանում` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում եւ (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման եւ վերարատեղադրման կարգի խախտման համար, ներկայացված նախագծի ընդունումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում:

Միաժամանակ, հաշվի առնելով իրավախախտումների անկանխատեսելիության փաստը` վերոնշյալ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր չէ իրականացնել:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23 -ի N 705 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:


Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

23 հունիսի 2017 թվականի N 705 - Ա

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հուլիսի 4
Երեւան