Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-426-23.11.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետում

«30» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված է, որ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման դեպքում աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Նկատի ունենալով հանրապետությունում հողի շուկայի ակտիվացման շոշափելի միտումները՝ առաջարկվում է աճուրդի մեկնարկային գնի նվազագույն շեմը հասցնել 50 տոկոսի՝ միաժամանակ նպաստելով ինչպես պետական, այնպես էլ համայնքային բյուջեներում լրացուցիչ մուտքերի ապահովմանը: